Բաքվի դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է արցախցի Վագիֆ Խաչատրյանի դատավճռին՝ մեջբերելով 68-ամյա տղամարդու խոսքերը՝ «Ես անմեղ եմ»։
«Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի բացահայտ մերժմանը, ԼՂ-ի 68-ամյա բնակիչը «դատապարտվել» է 15 տարվա ազատազրկման Բաքվում ավելի քան մեկ ամիս բեմադրված շոուից հետո: Մենք ընդգծում ենք, որ դա հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանն այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման:
Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կարմրջից առևանգվել ու Բաքու էր տեղափոխվել անցակետն անցնելու ժամանակ։ Նա Հայաստան էր տեսափոխվում սրտի հրատապ վիրահատության համար։
Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարել էր, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։