Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվարահանձնաժողովի՝ Թուրքիայի մասին զեկույցին

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրահանձնաժողովի կողմից կազմված Թուրքիայի մասին 2023-ի զեկույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը զեկույցում տեղ գտած Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության շարունակական ոտնահարման վերաբերյալ նշումները համարել է անհիմն և հիմնովին հերքել դրանք:

«Չնայած այն բանին, որ սա 25-րդ զեկույցն է, ԵՄ-ն պահպանում է իր անարդար և կանխակալ մոտեցումը մեր երկրի նկատմամբ, ինչն էլ մտահոգիչ է մեր մայրցամաքի ապագայի համար, որը բախվում է բազմաթիվ սպառնալիքների»,-ասվում է հայտարարության մեջ:

Զեկույցում անդրադարձ է կատարվել Թուրքիայում տիրող իրավիճակին (մարդու իրավունքների տեսանկյունից), ինչպես նաև նշվել, որ այդ երկիրը կյանքի չի կոչում մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշումները՝ համարելով դրանք մտահոգիչ:

Տեսանյութեր

Լրահոս