«Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ «թրքահպատակ հայն» է»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ «թրքահպատակ հայն» է։

Հայաստանի գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է ։

Թուրքիան է ժխտում հայոց ցեղասպանությունը։

Թուրքիան է 1992-ի մայիսին, 1993-ի փետրվարին և 1993-ի հոկտեմբերին ուղիղ պատերազմով սպառնացել Հայաստանին, որը չեզոքացվել է բացառապես ՌԴ-ի կոշտ արձագանքի շնորհիվ. 1992-ի մայիսի 20-ին դա արեց մարշալ Շապոշնիկովը, 1993-ի ձմռանը՝  Պավել Գրաչովը, 1993-ի հոկտեմբերին՝  Բբրիս Ելցինը։

Թուրքիան է 1993-ին փակել հայ-թուրքական սահմանը՝ բլոկադայի ենթարկելով Հայաստանը։

Թուրքիան է Ադրբեջանին օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքական «բայրաքթարներն» են սպանել մեր հազարավոր տղաներին։

Թուրքիան է արդարցնում ադրբեջանական հակահայ ռեժիմի քայլերը։

Ու սրանք անուղեղի նման Հայաստանը Արևմուտքի պասով ուզում են սարքեն թուրքական հերթական վիլայեթը։

Պանթուրքիզմից վտանգավոր թրքահպատակ հայն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930