Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության ամրապնդման և զարգացման կարևորությունը։

Արաղչին թուրք գործընկերոջը հայտնել է նաև իր ցավակցությունը՝ ռազմական ինքնաթիռի վթարի առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս