Հունվարի 18-ից Արցախում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը:
Նախօրեին Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը մի քանի պահանջ է ներկայացրել։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Երբ Արցախում վերջին 5 օրերի իրադարձություններն ես վերլուծում, մեկ կարևոր եզրակացություն կա՝ ինչ որ կենտրոնից նպատակ է դրվել Արցախի խնդրի հետ կապված հանրային-քաղաքական օրակարգը փոխել։
Երեկ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ` դեմքերը փակած ներխուժելով երեխաներին տեղափոխող մեքենա ու բացահայտ ցինիկ պահվածք դրսևորելով:
Ադրբեջանը խափանել է դեպի Արցախ գազամատակարարումը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։
Նրա խոսքով, առաջին մատակարարումների իրականացման համար իրանական կողմը պետք է ստանա Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների լիցենզիաները, իսկ ավտոմեքենաների համար պահանջվում է ՌԴ պետստանդարտի կողմից հաստատում։
Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան է փոխանցվել 535,3 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը ամսական ռեկորդային ցուցանիշ է. մեկ ամսում այսքան գումար երբեք Վրաստան չի փոխանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Գլխավոր հարցը, որպեսզի չլինի Ռուսաստանը՝ խաղաղապահները Ղարաբաղում, ռազմաբազան ու ՀԱՊԿ-ը՝ Հայաստանում։ Մնացածը ԵՄ-ն թողնելու է իր ռեգիոնալ խաղացողներին, մասնավորապես՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Եթե ՀՀ-ում դեռ ինչ-որ մարդկանց մոտ կան պատրանքներ, որ Արևմուտքից լինելու են անվտանգային ավելի ամուր երաշխիքներ Հայաստանին, քան Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, խորապես սխալվում են։
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, այդ թվում, ունի նաև աշխարհաքաղաքական համատեքստ: Դրա մասին են վկայում թե՛ Մոսկվայից, թե՛ Թեհրանից եկող ազդակները, և եթե մեզ թվում է, որ այս շրջանում Իրանից այդքան շատ չեն խոսում, իրենց դա չի հուզում, բնավ այդպես չէ»:
Շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա նստաշրջանը։ Ինչպես միշտ, այս անգամ ևս «Oxfam International» հիմնադրամը զեկույց է պատրաստել հիշյալ գագաթնաժողովին ընդառաջ։
Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ ընդունել փոխզիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս արագ լուծելու համար։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այն մարդիկ, որոնք նման թեզ են դնում շրջանառման մեջ, կոչ եմ անում վեր կենան ու գնան Արցախ, ապրեն ադրբեջանցիների հետ, լսեն ադրբեջանական մուղամն ու իրենց բիզնեսները տեղափոխեն Ադրբեջան ու քիրվայություն անեն ադրբեջանցիների հետ»,- ասաց Բալասանյանը։
ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական և գործարար հարցերի բյուրոն թարմացրել է Ադրբեջանում ներդրումային կլիմայի վերաբերյալ տվյալները:
«Խոսքերիս համար թե դատարանում, և թե փողոցում պատրաստ եմ պատասխան տալ, բայց սա ծախու, վարձկան, անհայրենիք մարդու խոսք է: Սա ընդամենը copy-paste էր արված և թարգմանված էր ադրբեջաներենից հայերեն, ու տվել էին Գուրգեն Արսենյանին կարդալու: Իրականում ես վերջերս շատերին եմ հակված ուղարկելու գենետիկական անալիզի, և այդ ցուցակում ավելացավ նաև Գուրգեն Արսենյանի անունը»,- եզրափակեց Կարապետ Պողոսյանը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ։
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hունվարի 17-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Ինչ ճակատագիր ունենա Արցախը, նույն ճակատագիրն ունենալու է համայն հայությունը. Դավիթ Բաբայան. ՈՒՂԻՂ
Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը NEWS.am-իհետ զրույցում կրկնել է Ադրբեջանի նախագահի պնդումը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հարցը փակված է:
Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Լաչինի միջանցքի շրջափակումը ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հունվարի 17-ին ելույթով է հանդես գալով Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում:
Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից:
«Սա օվերտոնի պատուհանի մեծ բացման արձանագրում է։ Այսինքն՝ առաջին անգամ ՀՀ այսօրվա իշխանություն կոչեցյալը և նրա լիդերը ուղղակիորեն հայտարարեցին, որ ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ մեր անվտանգությանը ոչ թե օգուտ է, այլ՝ վնաս»,- նկատեց նա:
Տեղեկության համաձայն նախարարները քննարկել են տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում առկա իրավիճակին առնչվող հարցեր:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց՝ ովքեր հայտարարում են, որ Արցախի հարցը լուծված է՝ նրանք հայ համարվել չեն կարող՝ դավաճաններ են։
«… ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում»։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։