Որ ապրանքներն են թանկացե Վրաստանում փետրվարին
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 8,1 տոկոս։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Geostat-ի՝ բազային գնաճը 2023 թվականի փետրվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 6,5 տոկոս:
Փետրվարին ամենաշատ թանկացած պարենային ապրանքներ.
սոխ՝ 118,4 տոկոսով,
կարտոֆիլ՝ 56,9 տոկոսով,
թխվածքներ՝ 40,8 տոկոսով,
կանաչ լոբի՝ 38,3 տոկոսով,
ձմերուկ՝ 36,8 տոկոսով,
խտացրած կաթ՝ 130,8 տոկոսով,
տոմատի մածուկ՝ 29,1 տոկոսով։



