
ՆԻԿՈԼԸ ՍԱՂ ԵՐԿԻՐԸ ՔԱՆԴԵՑ, ՋԱՀԵԼՆԵՐԻՆ ՏԱՐԱՎ, ՀՈՂԸ ԴՐԵՑ, ԻՆՔՆ ՈՒ ԻՐ ԿՆԻԿՆ ԷԼ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ. ՊԱՌԱԿՏՎԵՑԻՆՔ, ԵՂԱՆՔ ԽԱՅՏԱՌԱԿ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ. ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
- Ինքն ուղղակի պետական դավաճան է: Ամոթ է, թողեք էդ նախկին ու ներկա ասելը, նույնիսկ մեր ընտանիքները պառակտեցինք: Ամոթ է, հայ ենք… Արցախի հայ, Երևանի, Արարատի… Պառակտվեցինք, եղանք խայտառակ աշխարհով մեկ: Փաշինյանին հասկանալն ուղղակի աբսուրդ է: Շնորհակալ եմ էս ձեռքին, որ երբեք չընտրեց: Երկիր է քանդվում: Ինձ համար հետաքրքիր չէ՝ սիրուն ավտոբուս կնստե՞մ, թե՞ գեշ: Ինձ հետաքրքիր է՝ արժանապատիվ հայ լինեմ: Երկրից դուրս եմ գալիս՝ ամոթ եմ զգում:
- Ճիշտ խոսելը վատ բան չէ: Փաշինյանը ոչինչ չարեց. Թող գան, ինձ բռնեն, տանեն-դատեն: Ասելու եմ: Ցեղասպանությունը չի ճանաչում, Արցախը չի ճանաչում:
- Նիկոլն Ադրբեջանի կողմից ուղարկված ագենտ է, որն ուզում է Հայաստանը թուլացնել: Էդքան բան:
- Նիկոլը սաղ երկիրը քանդեց, ջահելներին տարավ, հողը դրեց, ինքն ու իր կնիկն էլ վայելում են:
- Նիկոլը վաղուց է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում. Լսե՞լ ես, որ ասում էր՝ ղարաբաղցիները հայեր չեն, ադրբեջանցիների ու աղվանների խառնուրդ են: Էդ ժամանակվանից է նա իմ թշնամին: Պատերազմը որ սկսվեց, էն գլխից էլ տեսա, որ սա ծախված է, թատրոն է խաղում… Պայմանավորված պատերազմ է: Ես իրենց ու թուրքերի մեջ ոչ մի տարբերություն չեմ տեսնում:
- Եթե ուզենային, կպահեին Արցախը: Չուզեցին… Որովհետև Ալիևի հետ պայմանավորվել էին, որ վաճառի Արցախը:
- Մեծ փող տվեցին, դրա համար ճանաչեց Արցախն Ադրբեջան: Չհաշված դրան էլ՝ նախկինում պայմանավորվածություններ կային, որոնք եթե բացահայտվեին, Նիկոլի քաղաքական վախճանը կլիներ: Էնպես չէր, որ միամիտ որոշվեց: Իշխանության գալուց էր արդեն որոշել: Ինքը դավաճան չէ, թշնամի է:
- Ինքը եկել էր Արցախը հանձնելու պլանով. Ոչ մի անգամ հայասեր չի եղել: Խաբեց բոլորին, գոնե 2021թ.-ին չընտրեին:
- Վախկոտ ղեկավար է ինքը: Ամբողջ ազգին էլ իր պես վախկոտ է դարձրել… Ալիևը հես ա կգա, թուրքերը հես ա կգան… Այ քեզ բան… Փոխել է պետք էդ վախկոտին:
Մանրամասները՝ տեսանյութում: