Բաժիններ՝

Նախընտրական կուլիսային խոսակցություններ` Թուրքիայում

Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից հետո ամենաքննարկված թեման մնում են այս տարի կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Վերջինիս վերաբերյալ պարբերապար խոսվում է ինչպես թուրքական վերլուծական, այնպես էլ քաղաքական շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական «T24» առցանց պարբերականը, հղում անելով կուլիսիային խոսակցություններին, նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մարտի 10-ին լուծարել Թուրքիայի խորհրդարանը:

Մասնավորապես նշվում է. «Այս պահին Թուրքիայում իշխող կուսակցության և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնարկում է, որ ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները պետք է գրանցեն իրենց թեկնածությունը մինչև մարտի 10-ը, բայց ընտրացուցակը համալրել կարող են մինչև ապրիլի 10-ը»:

Դրան կհաջորդեն շրջանային ղեկավարների պաշտոնանկություննները:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ժողովի ընթացքում, անդրադառնալով ընտրությունների օրվա հետ կապված ընդդիմադիրների քննադատությանն, ակնարկել էր, որ ընտրությունների օրն անփոփոխ է՝ այն կկայանա մայիսի 14-ին, նշելով.

«Լավ իմացե՛ք, որ այս ազգը մայիսի 14-ին անելու է այն, ինչն անհրաժեշտ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս