Ալիևի «միջուկային ֆիասկոն». նախագահական մակարդակի «ֆեյք նյուզն»-ն՝ ընդդեմ Գրոսիի՝ Մեծամորում սեփական աչքերով տեսածի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական կեղծ ու անհեթեթ հայտարարություններն է արել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատանքի վերաբերյալ՝ շարունակելով շրջանառել այն թեզը, թե Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար:

Ալիևը հայտարարել է, թե ատոմակայանն աշխատում է հին տեխնոլոգիաներով և ունի բազմաթիվ տեխնիկական խնդիրներ: Նա նաև մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, թե Հայաստանը իբր զբաղվում է միջուկային որոշ նյութերի ապօրինի վաճառքով, որոնք արտադրվում են Մեծամորի ատոմակայանում:

Ադրբեջանի նախագահն այս հայտարարություններն արել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ հանդիպման ժամանակ՝ մոռանալով, սակայն, որ ամիսներ առաջ Ռաֆայել Գրոսին Հայաստանում էր, այցելել էր Մեծամորի ատոմակայան, իսկ այցից հետո «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ դրական էր գնահատել ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները:

«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել էր Գրոսին:

Տեսանյութեր

Լրահոս