
Լոբով և աղացած մսով համեղ ապուր

Բաղադրամասերը՝
- Խաշած լոբի- 200 գ
- աղացած միս 400 գ
- բուսական յուղ- 4 ճաշի գդալ
- մաղադանոս, սամիթ
- կարագ- 50 գ
- սոխ- 1 հատ
- կարտոֆիլ- 5 հատ
- գազար- 1 հատ
- լոլիկի հյութ- 250 մլ
- աղ
Պատրաստման եղանակը՝
Կաթսայի մեջ հալեցնել կարագը, խառնել բուսայուղի հետ։ Գազարը խոշոր քերիչով անցկացնել, սոխը մանր խորանարդիկներով կտրատել, գազարի հետ միասին լցնել տաքացած բուսայուղի ու կարագի վրա։ Այնուհետև ավելացնել աղացած միսը և տապակել միջին ջերմության վրա։ Միսը տապակվելուց հետո ավելացնել լոլիկի հյութ, խառնել։
5 րոպե եփվելուց հետո եռացրած ջուր ավելացրեք, ապա՝ կարտոֆիլը։
Երբ կարտոֆիլը եփվի, ապուրի մեջ լցնել նախապես խաշված լոբին, աղ անել և վերջում ավելացնել կանաչիները։
Բարի ախորժակ։