
Իսրայելը ծրագրում է օգտագործել Ադրբեջանի տարածքը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար. ԱՄՆ կոնգրեսմեն

«Բաքուն համաձայնել է տրամադրել իր տարածքն Իրանի դեմ հարձակման համար»,- ԱՄՆ կոնգրեսմեն Էլիոթ Էնգելի խոսքն է իր թվիթերյան միկրոբլոգի էջում մեջբերել արևելագետ, թուրքագետ Արթուր Մաղաքյանը։ Ամերիկացի կոնգրեսմենը մասնավորապես խոսել է այն տեղեկություններից, որոնք իրեն են հասել դեռևս անցյալ տարվա ընթացքում, մասնավորապես ասելով. «Իսրայելը ծրագրում է օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ հարձակվելու Իրանի միջուկային օբյեկտների վրա, և Բաքուն համաձայնել է դրան»։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը