Ինջիրլիքի ռազմաբազայում Թուրքիայի և YPG-ի միջև հրադադարի համաձայնագիր է կնքվել

Թուրք լրագրող Ջան Աթաքլըն իր սյունակում գրել է, որ Թուրքիայի և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) միջև կնքվել է հրադադարի համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լուրերը տարածվել են նաև «YPG»-ին մոտ և քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:

Սիրիայում «Ժողովրդավարական միասնություն կուսակցության» (PYD) վերահսկողության ներքո գտնվող տարածքից հրապարակվող մեդիա կազմակերպությունը ևս տարածել է այս լուրը:

«Ռոժավայում YPG-ի պաշտպանության նախարարությունը և Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երաշխավորությամբ Ադանայի Ինջիրլիքի ռազմաբազայում խաղաղության և հրադադարի համաձայնագիր են ստորագրել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930