«2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր, ինչպես նշվել է մեր բազմաթիվ հրապարակումներում, Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման մեխանիզմներից է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը, որոնք շատ հաճախ համալիրների տեսքով են հանդես գալիս՝ ներառելով նաև հայոց ցեղասպանության, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և հայոց պատմության այլ նշանակալից իրադարձություններին նվիրված հուշարձաններ։
Կիպրոսը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին և ընդգծում դրա կարևորությունը ոչ միայն տարածաշրջանի կայունության, այլև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի տեսանկյունից։
Կնոջ մահվան մասին տեղեկատվությունը հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ շեշտելով, որ կինը մահացել է հոկտեմբերի 20-ի առավոտյան: Ըստ նույն աղբյուրների՝ կինը մահացել էր սուր թոք-սրտային անբավարարությունից՝ թոքի զարկերակի թրոմբոզի պատճառով։
Մայիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Խելաշվիլիի հետ։
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով:
ԱԺ նախագահների հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների շուրջ առկա մտահոգությունները։
Օծման արարողության վերջում Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունով:
Դոնալդ Թրամփ, Իրան, ԱՄՆ, Մասուդ Պեզեշկիան
Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ
Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Սպասարկուն սուրճի չի հրավիրում. դա անում է տանտերը. վիզը ծռած Փաշինյանը Տիրանայում տանտեր չէր
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) տվյալներ է հրապարակել 2024-ի ծնելիության մակարդակի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Թուրքիայում վերջին 10 տարում ծնելիության մակարդակը նվազել է 32 տոկոսով, որի արդյունքում ծնելիության տեմպերի գործակիցը հասել է 1.48-ի: Թուրքական մամուլում այս համատեքստում ընդգծվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ամենաքիչը երեք երեխա ունեցեք» արտահայտությունը և շեշտվում, որ չնայած այդպիսի կոչերին հարցը մնում […]
Թուրքական «Nefes» թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ազատազրկման վայրերում այժմ կա 403.060 կալանավոր:
Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու անհրաժեշտություն չունի։ Բավական է միայն, որ Ռուսաստանն օգտագործի իր սոցիալական գործիքներից երկուսը՝ գազի գին ու Լարսի անցակետ, օգտագործի, ևՀայաստանում այնպիսի սոցիալական լարվածություն կառաջանա, որ ոչ մի բանի կարիք չի լինի։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև ցանկացած գործարք պետք է ներառի ուրան չհարստացնելու վերաբերյալ համաձայնություն, կիրակի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Գալստյանն անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին ու դրանից դուրս գալու ելքերին՝ ասաց՝ տեղի ունեցած ողբերգությունը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու բոլորիս վրա, ու այնքան են ավիրել ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումով բոլոր հարցերը չեն լուծվելու։ Անձնազոհ կառավարություն է պետք լինելու, որը հետո մատաղ է լինելու ու գնա…
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջը:
Մայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Այս մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջը:
Նշված սխալը գալիս է այն սկզբնապես ոչ ճշգրիտ ընկալումից, թե Հայաստանի Հանրապետությունն, ի հաշիվ սեփական շահի, տասնամյակներ շարունակ սպասարկել է արցախյան հիմնախնդիրը, ուստի պետք է վերանայվի մեր պետության գործառութային իմաստն ամբողջովին։
Հանդիպմանը Գրիգորյանը և Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը:
Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ Այս մասին տեղեկացնում է Tasnim լրատվական գործակալությունը:
Անհրաժեշտության դեպքում Արևմուտքը Մերձավոր Արևելքի երկրներին միմյանց դեմ կհանի՝ իրենց ռեսուրսներին ավելի հեշտ մուտք ունենալու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին «Թեհրանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ։ Ֆորումին մասնակցել են Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Կիրակի օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
Մոտ կես միլիոն հայ կռվեց ռազմաճակատներում, հազարավոր հայորդիներ արժանացան մեդալների ու պարգևների, ունեցանք հերոսներ և մարշալներ: Այդ հաղթանակը մեզ մշտապես հիշեցնում է, որ ազատությունն ու խաղաղությունը ձեռք են բերվում ծանր գնով և պահվում են պատասխանատվությամբ ու արժանապատվությամբ։ Հարկ է նշել հատկապես այն, որ հիտլերյան Գերմանիայի՝ մեր տարածաշրջանի և Հայաստանի հետ կապված ծրագրերը ևս կյանքի չկոչվեցին: Այդ ամենն իրականություն չդարձավ մոտ 80 տարի առաջ մայիսի 9-ին ձեռք բերված հաղթանակի շնորհիվ: Հակառակ դեպքում գուցե Հայաստանն այլ ապագա և ճանապարհ ունենար 80 տարի առաջ:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ուրբաթ օրը Տիրանայում կարճ քննարկում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի ժամանակ, գրում է Euronews-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել են Իրանի և «այլ մասնակիցների» հետ «օկուպացիայից ազատագրված տարածքներում» համատեղ զորավարժությունների մասին։
Էպիկենտրոնը եղել է Էգեյան ծովում: Ցնցումը տեղի է ունեցել 7,01 կմ խորության վրա: