Սա ևս մեկ ապացույց է, թե իրականում ինչքան է Ադրբեջանը խորշում պատմությունից ու պատմական փաստերից. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում՝ Ռուբեն Վարդանյանի գրասենյակում, գտել են Նախիջևանի պատմական ատլասը, որտեղ հին պատմիչների գրերը վկայում են Նախիջևանի՝ հայկական պատկանելիության մասին։ Դա հայտնաբերելուց հետո սկսել են տեղեկատվական-քարոզչական տիրույթում պայքարել վերոնշյալ ատլասի ու անտիկ աշխարհի նշանավոր աշխարհագետ, աստղագետ և մաթեմատիկոս Կլավդիոս Պտղոմեոսի (մոտ 100-170 թթ.) «Աշխարհագրություն» երկի դեմ։ Նշեմ, որ Պտղոմեոսի կողմից ներկայացված աշխարհի քաղաքական քարտեզում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Մեծ Հայքի թագավորությունը։

Սա ևս մեկ ապացույց է, թե իրականում ինչքան է Ադրբեջանը խորշում պատմությունից ու պատմական փաստերից, դրա համար էլ պետական հսկայական ռեսուրս է դրվում պատմությունը կեղծելու համար։

Մինչդեռ այսօր Հայաստանում փաստարկված պատմությունն ու մեր անցյալի պատմականությունն է դրվում հարցականի տակ պետության ղեկավարության կողմից․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031