Չեչնիայում Պուտինին ցուցադրած ռազմավարի մեջ նաև թուրքական զենքեր են եղել

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չեչնիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերջին անգամ Վլադիմիր Պուտինը Չեչնիայում եղել էր 2011 ՌԴ վարչապետի պաշտոնում։ Այցի շրջանակներում թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրել ուշագրավ մի դրվագի վրա։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հետ հանդիպման ժամանակ Պուտնին ցուցադրվել է Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ վերցված ռազմավարը, որի մեջ եղել են նաև եղել թուրքական արտադրության զինատեսակներ, մասնավորապես ականանետեր։ Այդ փաստը թուրքական որոշ իշխանամետ լրատվամիջոցներ ցավագին են ընդունել։

Հատկանշական է, որ նախքան Պուտինի այցը ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ պահանջել էր, որ թուրքական կողմը հրաժարվի «Արևմուտքի ապակառուցողական քաղաքականության»մասնակիցը լինելուց։

Տեսանյութեր

Լրահոս