Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Այս մասին Միշելը գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։
Թուրքիայում սեպտեմբերի 17-ին ձերբակալվել է Interpol-ի կարմիր տեղեկագրով որոնվող նիդերլանդացի նարկոբարոն Ջոզեպ Յոհաննես Լեիջդեքքերսի աջ ձեռքը համարվող «Սև մամբա» մականունով հայտնի Իսաակ Բիգնանը:
Ուկրաինայում հակամարտությանը մասնակցող վրացական ծագումով զինվորականների մի մեծ խումբ և վրացի երիտասարդների մի մասը, շահագրգիռ կողմի ազդեցության տակ, կօգտագործվեն Վրաստանում հեղաշրջման նպատակով քաղաքացիական անկարգությունների կազմակերպման նպատակով, ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն ադրբեջանական ցանկացած բեռի համար փակ է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող «Թուրքիայի տանը» մի շարք դռնփակ հանդիպումներ է ունեցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԿԽՄԿ-ն վերջին շաբաթների ընթացքում բանակցություններ էր վարում «որոշում կայացնողների հետ»՝ քննարկելով տարբեր ճանապարհներով տարածաշրջան օգնություն հասցնելու տարբերակները, այդ թվում՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։
2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ, նշված է Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի զեկույցում:
Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը Ղարաբաղ ապրանքների առաքման համար՝ հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել. այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է 1975 թվականի քարտեզը հիմք ընդունելու մեր առաջարկից։ «ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա փուլին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին Թվիթերում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Հայաստանը Հռոմի ստատուտը ցանկանում է վավերացնել ոչ թե ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, այլ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ռազմական հանցագործությունների պատճառով։
Մեկ անգամ արդեն Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը և չկա որևէ երաշխիք, որ այս դեպքում խնդիրներ չեն առաջանա, սակայն Արցախում հումանիտար իրավիճակն այնպիսի ծանր դրսևորումներ է ստացել, որ մեծ հաշվով իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև:
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում հերթական ապատեղեկատվությունն է տարածել
«Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ», – Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ կայուն խաղաղության հասնելու համար պետք է վերականգնվի վստահությունը, Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից մինչև այն սահմանները, որոնք որոշված են 1975 թվականին։
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, որ աշխատանքներ են տարվում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որը նրա անվտանգության նվազագույն երաշխիքն է, իսկ ԼՂ-ում այլ զինված ուժեր չկան։
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի օրը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ հաջորդ շաբաթ Նյու-Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով, հաղորդում է պաշտոնական IRNA գործակալությունը։
Պաշտոնական Երևանը կարևորում է ԱՄՆ Սենատի հանձնաժողովում արտահայտված հստակ և նպատակային ուղերձները
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հայկական կողմից իբր «ռազմական սադրանքների» վերաբերյալ հայտարարություններով Բաքուն փորձում է քողարկել իր գործողությունները։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե «Բաքուն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի ռազմական սադրանքներով»։ «Սա բացարձակապես չի […]
Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Բաքուն պայմանավորվածություններ է ձեռք բերել ճանապարհային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, այնուհետև սաբոտաժի է ենթարկել դրանք։
Միջազգային մեր գործընկերները հորդորում են Բաքվին և Ստեփանակերտին՝ նպաստել երկխոսությանը.
Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում. Փաշինյան
Այո՛, մենք միշտ լարվածության սպասում ենք: Ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն և Լեռնային Ղարաբաղում, և Հայաստանի Հանրապետության սահմաններին»: