ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որպես Հայաստանի կայունության երաշխավոր, այլընտրանքներ չկան. Զախարովա

Հայաստանի անվտանգության ու կայունության ապահովման հարցում Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի առջև դռները բաց են՝ լիարժեք համագործակցության վերադառնալու համար։ Վերջնարդյունքում, որպես Հայաստանում կայունության երաշխավորների, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին այլընտրանք չկա։ Դա ապացուցված է ոչ թե տարիների, այլ դարերի փորձով, այդպես է գնահատված հայ ժողովրդի կողմից, այդպես արձանագրված է Հայաստանի պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել տպագրված և ոչ մի կեղծ դասագրքում»,- ասել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031