
«Մեր երկրում 20 մլն օտարերկրացի չկա». Թուրքիայի միգրացիայի վարչությունը հերքում է

Օգոստոսի 20-ին Թուրքիայի միգրացիայի վարչությունն արձագանքել է երկրում գտնվող օտարերկրացիների թվի վերաբերյալ տարածվող տեղեկություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ այն պնդումները, թե Թուրքիայում 7 մլն սիրիացի և 13 մլն այլ օտարազգիներ են բնակվում, չի համապատասխանում իրականությանը և անհիմն է:
«Այսօրվա դրությամբ մեր երկրում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող 3 մլն 099.524 սիրիացի կա: Բացի այդ միջազգային պաշտպանության ներքո գտնվող 221.353 և բնակության թույլտվություն ունեցող 1 մլն 104.353 օտարերկրացի կա» ,-ասված է միգրացիայի վարչության հայտարարության մեջ: