Վրաստանի մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ կանցկացվի

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները երեքշաբթի կրկին կստուգվեն Վրաստանի բոլոր շրջանների մի շարք ընտրատեղամասերում, ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Այս մասին գրում է sputnik-georgia.ru-ն, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, նրանց աջակցող ՀԿ-ները և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել են ճանաչել այս արդյունքները՝ պնդելով, որ դրանք կեղծված են:

Շրջանային ընտրական հանձնաժողովները հաշվելու են քվեաթերթիկները յուրաքանչյուր շրջանի տեղամասերից հինգում: Տեղամասերը որոշվել են պատահականության սկզբունքով` վիճակահանությամբ: Շրջաններում ձայների վերահաշվարկը տեղի կունեն այսօր ժամը 12:00-ին, իսկ մայրաքաղաք Թբիլիսիում՝ 17:00-ին:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումը՝ 11,04%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ն, «Միացյալ ազգային շարժում»-ը, «Գախարիան հանուն Վրաստանի» և «Ուժեղ Վրաստան»-ն չեն ճանաչել ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ «Վրացական երազանք»-ը ճնշել է Վրաստանի քաղաքացիների կամքը, իսկ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։ Նրանք հայտարարել են, որ հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանում։ Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները վերջին ընտրությունները որակել են «ռուսական հատուկ օպերացիա» և «ՊԱԿ-ի հատուկ գործողություն»։

Տեսանյութեր

Լրահոս