Ուկրաինական Fire Point-ի ղեկավար Դենիս Շտիլերմանը սպառնացել է Իրանին՝ «Ֆլամինգո» հրթիռները ունակ են հաղթահարել 3000 կմ հեռավորություն
«Ապրո՞ւմ են արդյոք «Ֆլամինգոները» Իրանում. մենք շուտով կիմանանք։ Մենք հիշեցնում ենք բոլորին, ովքեր հրթիռներով են սպառնում Ուկրաինային. մեր «Ֆլամինգոները» կարող են թռչել 3000 կմ», — ասվում է Շտիլերմանի՝ սոցցանցերում արված հրապարակման մեջ։
Հիշեցնենք, մի քանի օր առաջ համաշխարհային լրատվամիջոցները գրում էին, որ Իրանը պատրաստվում է հարվածել Ուկրաինային՝ Կասպից ծովում իր նավի վրա կատարված հարձակմանը պատասխանելու նպատակով։ Սակայն, ինչպես պնդում է NYT-ը, արևմտյան պաշտոնյաները զգուշացրել էին իրանական բանակցողներին ուկրաինական պատասխանի անկանխատեսելիության մասին, ինչից հետո Իրանի և Ուկրաինայի արտգործնախարարները հեռախոսազրույց էին ունեցել, որից հետո երկու կողմերն էլ հայտարարել էին, թե չեն ձգտում էսկալացիայի։

