ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը Թրամփի ընկերությանը մեղադրել է փողերի լվացման մեջ. Reuters
Ամերիկյան Capital One Financial բանկը դատարանում հայտարարել է, որ Trump Organization-ի հետ կապված ավելի քան 300 հաշիվների փակման որոշումը կայացվել է փողերի լվացման դեմ պայքարի մասնագետների բազմամսյա ստուգումների արդյունքում, հայտնում է Reuters-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ խոշոր բանկը պաշտոնապես կապում է փողերի լվացման հնարավոր ռիսկերի մասին մտահոգությունները նախագահ Դոնալդ Թրամփի ընտանեկան բիզնեսի հետ։ Բանկը ձգտում է հասնել հայցի մերժմանը, որում Trump Organization-ը պնդում է, թե հաշիվները փակվել են քաղաքական դրդապատճառներով՝ 2021 թվականի հունվարին Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

