Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները` թուրքական լրատվամիջոցներում
Դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իշխանամետ, ընդդիամդիր, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին։
Վերջիններիս կողմից հրապարակվել են գրեթե նույնաբովանդակ տեղեկատվական բնույթի նյութեր՝ հիմնականում զերծ դիտարկումներից ու գնահատականներից:
Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին առաջին նյութը տեղադրվել է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունում, որից էլ օգտվել ու հղում են տվել թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները:
Պետական «TRT» լրատվամիջոցը, իշխանամետ «Sabah» և «Aksam» թերթերի կայքերը, իշխանությունների վերահսկողության տակ գտնվող «Milliyet», «Hürriyet», «Haberler» լրատվամիջոցները, ազգայնական «Yeni Çağ» պարբերականն իրենց լրատվանյութերը վերնագրել են նույն կերպ՝ առանց ընդգծված սեփական շեշտադրումների. «Հայաստանում արտահերթ ընտրություններ են»:
Ուշագրավ վերնագրով առանձնացել է թուրքական «Mynet» լրատվական կայքը. «Հետաքրքիր սպասելիքներ Հայաստանի ընտրություններից»։
Իսկ «euronews» լրատվական ծառայության թուրքական բաժնի անդրադարձը հայաստանյան ընտրությունններին վերնագրված է. «Թավշյա հեղափոխությունից 7 ամիս անց Հայաստանը գնաց արտահերթ ընտրությունների»: