
Վրացական ընդդիմությունը չի բացահայտել, թե ինչ է պատրաստվում անել դեկտեմբերի 16-ին

Վրաստանի միավորված ընդդիմության ղեկավարներից մեկը՝ Գեորգի Վաշաձեն, լրագրողներին հայտարարել է, որ նրանք դեկտեմբերի 16-ին իրենց գործողությունների մասին կիմանան դեկտեմբերի 16-ին: Նրա խոսքով, իրենց միավորումն անպայման կգա իշխանության, եւ դա պարզապես ժամանակի հարց է, տեղեկացնում է«Գրուզիա Online»-ը:
«Մենք շատ ուժեղ ու ֆանտաստիկ պլաններ ունենք: Մեզ պաշտպանում է Վրաստանի բնակչության ակտիվ մասը, որը, չնայած ճնշմանն ու սպառնալիքին, կատարեց իր ընտրությունը: Այդ ընտրությունը դարձավ այն բանի հիմքը, որ մենք սկսենք նախապատրաստվել իշխանության գալուն: Այն, թե երբ դա տեղի կունենա, պարզապես ժամանակի հարց է: Ձեր առջեւ կանգնած է Վրաստանի ապագա կառավարությունը: Իսկ թե ինչ ենք մենք պատրաստվում ձեռնարկել դեկտեմբերի 16-ին, կտեսնեք դեկտեմբերի 16-ին: Մեր ծրագրերը շատ հետեւողական են, որպեսզի այս պայքարը մեզ բերի հաղթանակի»,- հայտարարել է Վաշաձեն: