Ռուսական ութ օդանավակայաններում սահմանվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ

Ռուսաստանի ութ օդանավակայաններում՝ Գելենջիկի, Կրասնոդարի, Կիրովի, Օրենբուրգի, Ուֆայի, Պերմի, Եկատերինբուրգի և Իժևսկի, ժամանակավորապես սահմանվել են օդանավերի ընդունման և բացթողման սահմանափակումներ։

Սկզբում սահմանափակումներ էին մտցվել Գելենջիկի, Կիրովի (Պոբեդիլովո), Օրենբուրգի և Ուֆայի օդանավակայաններում։ «Ռոսավիացիայի» հաղորդմամբ՝ միջոցներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ավելի ուշ սահմանափակումներ կիրառվեցին նաև Պերմի («Բոլշոյե Սավինո»), Եկատերինբուրգի («Կոլցովո») և Իժևսկի օդանավակայաններում։

Կրասնոդարի օդանավակայանում գործում են լրացուցիչ սահմանափակումներ․ գործող NOTAM-ի համաձայն՝ օդանավակայանը կանոնավոր չվերթներ ընդունում է միայն Մոսկվայի ժամանակով 09:00-ից մինչև 23:00-ն։

Միաժամանակ, Մոսկվայի ժամանակով 08:12-ին հանվել են «Դոմոդեդովո», «Վնուկովո» և Նիժնի Նովգորոդի օդանավակայաններում գործող սահմանափակումները։ Ավելի ուշ վերսկսվել է նաև Պենզայի և Սարատովի օդանավակայանների աշխատանքը։

Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին թռիչքների սահմանափակումներ էին սահմանվել նաև Պենզայի, Սարատովի, Սամարայի, Ուլյանովսկի, Բուգուլմայի, Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայաններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31