ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանությունների արդարացում»: Հայաստանի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին:
Իրանը ոչ ոքի թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել:
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ որակելով այն արժեք չունեցող հայտարարություն։
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին Strana.Ua-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ էր, ինչպես նաեւ հաղորդակից է դարձրել իր պլաններին ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից հետո։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ առճակատման չի ձգտում, բայց պատրաստ կլինի իրեն պաշտպանել անհրաժեշտության դեպքում:
Թուրքական ոստիկանությունը չի թույլատրել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հիշատակման արարողություն անցկացնել: Նշվում է, որ միջոցառումը նախաձեռնել էր «Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի ու խտրականության դեմ հանձնաժողովը:
«Բոլոր այն հարցերը, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են Արցախին, առաջնային դիրք են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ներառյալ՝ մեր գործընկերների հետ հարաբերություններում»,- ասաց Ա.Նաղդալյանը:
Հայերի, ասորիների և հույների դեմ ցեղասպանության զանգվածային ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց, թուրքերի մեծ մասը դեռևս անհարմար է զգում, երբ մոտենում է ապրիլի 24-ը և որևէ մեկը հիշատակում է մարդկության դեմ ուղղված նրանց հանցագործությունը․․․
Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան կհիմնվի: Նշվում է, որ թանգարանը բացվելու է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։
Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և Հրանտ Դինքի մասին գրառում է արել Twitter-ում, որը դարձել բուռն քննարկման առարկա: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İyi)՝ Տրապիզոն նահանգի Արաքլը քաղաքի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ Թունջայ Սեյդիօղլուն իր թվիթերյան էջում գրառումներ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում մտքեր է հայտնել 1915-ի վերաբերյալ:
Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլեւ անցյալի սխալները չկրկնելու համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա դրանց ազդեցության մասին գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ ի ցույց ողջ աշխարհի առաջ տարավ թուրքական պատմագիտական-դիվանագիտական սուտն ու հերքեց հայերի դեմ իրականացված ոճրագործությունը:
«Ինչ վերաբերում է լուրերին, որ քննարկվել է Լավորվյալ փաստաթուղթը, ապա պետք է ասեմ, որ այնտեղ քննարկել ենք կողմերի տարբեր մոտեցումներրը և տարբեր դիրքորոշումները, բայց որևէ փաստաթուղթ այս փուլում չենք քննարկում»։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլում:
Թուրքիայի կառավարությունից մեկնաբանություն են տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը և դարձյալ հիշեցրել արխիվները բացելու առաջարկի մասին 1915-ին տեղի ունեցածն ուսումնասիրելու նպատակով։
Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրել է այն օրինագծի բոլոր դրույթները, որը ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ներառում է ահաբեկչական խմբավորումների թվում:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն երկրի բնակչությանը հորդորել է կարմրուկի դեմ պատվաստում ստանալ Իմունացման համաշխարհային շաբաթի շրջանակներում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել ամերիկացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը մայիսի 2-ից չեղարկելու է իրանական նավթ ներմուծելու Թուրքիայի ժամանակավոր արտոնությունը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակումները եւ անընդունելի է համարել բռնի գործողությունները նրանց նկատմամբ:
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Քրիստոսի Սուրբ Հարության՝ Զատկի տոնի առթիվ հայկական եկեղեցիներ ծաղիկներ է ուղարկել։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն դիմել է Պանկիսի կիրճի բնակիչներին եւ հավաստիացրել, որ ՀԷԿ-ի կառուցման կապակցությամբ նրանց կարծիքը հաշվի կառնվի։
Իրաքին առնվազն մեկ տարի հարկավոր կլինի իրանական գազը փոխարինելու համար. դրա մատակարարումների դադարեցման դեպքում երկրի էլեկտրաէներգետիկայի համակարգը կկորցնի 2800 մեգավատ հզորություն:
Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել:
Մայիսի 1-3-ը Ադրբեջանում անկացվելու է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություն: