Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոնտրյոյի կոնվենցիան շարունակում է կիրառվել

Թուրքիան շարունակում է լրիվ չափով կատարել Մոնտրյոյի կանվենցիան նեղուցների կարգավիճակի մասին, և ոչ մի երկիր չպտք է անհանգստանա դրա վերաբերյալ: Ապրիլի 15-ին այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք, ինչպես և առաջ, շարունակում ենք կատարել Մոնտրյոյի կոնվենցիան: Այն հստակորեն սահմանափակում է ռազմանավերի անցման ռեժիմը: Մենք շարունակում ենք այն կիրառել, ոչ ոք չպետք է անհանգստանա դրա վերաբերյալ»,- ասել է նա:

Չավուշօղլուն նաև արծարածել է պլանավորվող «Ստամբուլ» ջրանցքի կարգավիճակը:

«Ստամբուլ» ջրանցքը ոչ մի առանչություն չի ունենա Մոնտրյոյի կոնվենցիայի շրջանակում ռազմանավերի անցման ռեժիմի հետ: Նաև չկա այն հավանականությունը, որ մենք նավերին հարկադրենք օգտագործել նոր ջրանցքը Բոսֆորի փոխարեն»,- ասել է նա:

Նախօրյակին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նույնպես հայտնել է, որ նախագծվող «Ստամբուլ» ջրանցքի վրա չի տարածվի Մոնտրյոյի կոնվենցիան նեղուցների ռեժիմի մասին: Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Մոնտրյոյի կոնվենցիայի նորմաներին համապատասխան պետք է կրկին Թուրքիային ծանուցի Բոսֆորով Սև ծով անցնելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս