Բաժիններ՝

Իրաքի վարչապետը կարգադրել է սկսել Էրբիլի օդանավակայանի վրա հարձակման հետաքննություն

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին կարգադրել է սկսել հարձակման հետաքննությունը, որը կատարվել է երկրի հյուսիսի Քրդական Ինքնավար Շրջանում Էրբիլ քաղաքի օդանավակայանի վրա: Իրաքի վարչապետի հայտարարություններն ապրիլի 15-ին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը։

«Ես կարգադրություն արեցի կատարել Էրբիլում իրականացված հարձակման անհապաղ հետաքննություն: Նա նաեւ հավելել է, որ «Իրաքում անվտանգության պահապանումն Իրաքի կառավարության եւ երկրի անվտանգության ուժերի պատասխանատվության գոտին է»:

Ապրիլի 14-ին Reuters գործակալությունը տեղեկացրել է, որ Էրբիլի օդանավակայանը, որտեղ գտնվում է ամերիկյան զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմակայանը, ենթարկվել է հարձակման, որը կատարվել է անօդաչուի միջոցով: Ենթադրվել է, որ հարձակման թիրախ են եղել ամերիկացի զինվորականները: Նշվել է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս