
Վանա լճի լուսանկարը հաղթող է ճանաչվել NASA-ի մրցույթում

Վանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարն ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության (NASA-ՆԱՍԱ) «Համաշխարհային շրջագայություն» հեռավար մրցույթում հաղթող է ճանաչվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշենք, որ մրցույթում ընդգրկվել էր 20 տարվա ընթացքում միջազգային տիեզերակայանից արված 28 լուսանկար: Լուսանկարի հեղինակը տիեզերագնաց Քեյթ Ռուբինսն է։ Նա տիեզերքից լուսանկարել էր Վանա լիճը 2016-ի սեպտեմբերի 12-ին:
Լուսանկարը առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ Վանի նահանգապետարանը Ռուբինսին հրավիրել է Վան: Պատրաստվում են տիեզերագնացին Վանա կատու նվիրել: