
Թբիլիսիում պատանդներ են վերցրել Վրաստանի բանկի մասնաճյուղում

Ապրիլի 16-ին Թբիլիսիում անհայտ անձինք հրազենով ներխուժել են Վրաստանի բանկի մասնաճյուղ և այնտեղ պատանդներ վերցրել: Այդ մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մասնաճյուղը մայրաքաղաքի Հավալաբարի շրջանում է: Այն գտնվում է շենքում, որտեղ նորոգման աշխատանքներ են կատարվում: Հանցագործության վայրը շրջապատված է ոստիկանության կողմից: Ինչպես հայատարարում են ականատեսները, կրակոցներ չեն լսվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: