ԱՄՆ-ը առաջարկել է Վաշինգտոնում հերթական անգամ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է վճարել 10.000 եվրո փոխհատուցում Թուրքիայի սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալփարսլան Ալթանին ապօրինի բանտարկելու համար։
Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։
Ամերիկացի անվանի տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվ Հենքը հայտարարել է, որ Թուրքիայում ինֆլյացիայի (գնաճ) իրական մակարդակը 43 տոկոս է։
Վաֆան [անունը փոխված է – հեղ․] 30 տարեկան է, երկու երեխա ունի։ Նա ասում է, որ իր երեխաներին երբեք ուրիշի չէր տա։ Թեև նա ինքը երեխա է, որին մայրը «կիսել է» անզավակ ազգականների հետ։ Վաֆային մեծացրել են հորեղբայրն ու նրա կինը, որոնց նա իր հայրն ու մայրն էր համարում։ Այսպիսի «ազգակցական որդեգրումն» Ադրբեջանում տարածված բան է։
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հերթական անգամ հայտարարություն է տարածել՝ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնելով հնարավոր վտանգների մասին:
Մոսկվան կարծում է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա:
Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Արդահանի շրջանից ընտրված անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազն ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում ներկայացվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի թեմայով ասուլիս է տվել:
«Մենք՝ որպես այս գործընթացի դիտորդներ, առաջիկայում կտեսնենք՝ այդ կամքը կա՞, թե՞ ոչ։ Բնականաբար, նման պրոյեկտների իրականացումը վստահություն կձևավորի հակամարտող կողմերի միջև, կլավանա բանակցային մթնոլորտը»։
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Թուրքիայի ապաստարաններում բնակվող 30.000 կին չի մասնակցել ընտրություններին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆն ապրիլի 16-ին Դամասկոս կատարած այցի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է երկրի քաղաքական կարգավորումը:
Թուրքական և ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ռուսական S-400 զենիթահթրռիային համակարգերի թեման, որոնք առաջիկա ամիսներին Մոսկվան մատակարարելու է Թուրքիային։
Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները մտադիր չեն աջակցել Սիրիայի վերականգնմանը, ինչպես նաեւ վերացնել այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ այնտեղ չի ավարտվել քաղաքական կարգավորման գործընթացը:
Չկա որևէ վկայություն, որ Ռուսաստանը հրաժարվել է «Լավրովի պլանից», ճիշտ հակառակը՝ կա հավանականություն, որ ցանկացած նման՝ Մոսկվայի ներքո կայացող հանդիպման ընթացքում Կրեմլը փորձելու է վերաթարմացնել «Լավրովի պլանը»։
«Կարծում եմ, որ գնահատականների մասին վաղ է խոսել, բացի նրանից, որ կարող ենք փաստել, որ հերթական փորձը՝ մեռյալ կետից տեղաշարժելու, նախաձեռնվել է հակամարտող կողմերի և երաշխավոր երկրների կողմից, բայց, ցավոք սրտի, դեռ չենք տեսնում բանակցային ձևաչափում ԼՂ ներկայացուցիչներին՝ որպես կողմ և մասնակից»։
«Ուզում են գալ, խնդրեմ, թող գան, մենք վախենալու և թաքցնելու ոչինչ չունենք։ ԶԼՄ-ների փոխադարձ այցերի դրական կողմն այն է, որ խողովակ է բացվում և ինչ-որ կոնտակտներ»։
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև:
Թբիլիսիի փողոցներից մի քանիսում հայտնվել են ավտոմոբիլներ, որոնք վնասվել են վթարի հետեւանքով:
Թուրքիայում առնվազն 60 մլն մարդ ամեն օր աղտոտված օդ է շնչում։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (TBMM)՝ շրջակա միջավայրի հարցերով վարչության կողմից հրապարակված «Օդի աղտոտվածության» տարեկան զեկույցից։
2018 թվականից մինչ օրս հայրենադարձման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում տարբեր երկրներից վտարվել է Վրաստանի 5607 քաղաքացի, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Շուրջ 1500 փախստական անցնող օրերի ընթացքում վերադարձել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
«Կարծում եմ՝ առանց այդ թեմայի հետ կապված հարց հնչեցնելու՝ պետք է անդրադարձ կատարվեր, քանի որ Հայոց ցեղասպանության հարցն այն հարցն է, որը կազմում է Հայաստանի պետական քաղաքականության բաղկացուցիչ մասը»։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև:
Ապրիլի 11-ին Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օլղուն (Mayılzadə Məhərrəm Qafar oğlu):
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում, եւ Վաշինգտոնը պատասխանատվություն կկրի դրա հետեւանքների համար:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայի եւ Իտալիայի քայլերի հետ կապված Twitter–ում գրություն է արել։
Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը (TUSAŞ) հիմնելու է ինքնաթիռների, ուղղաթիռների ու այլ ավիացիոն միջոցների համար նախատեսված կոմպոզիտային դետալների արտադրության գործարան:
«Սա նշանակում է նաև, որ կողմերը, չգտնելով ներկայումս բանակցային լուծում, պատրաստ են նաև այլ տեսակի լուծման։ Բայց կարծում եմ՝ կողմերին դա ձեռնտու չէ, և չի լինի կարգավորման պատերազմական սցենար»։