
Իրանի ԱԳՆ-ն նշել է միջուկային գործարքի շուրջը բանակցությունների շարունակման պայմանները

Թեհրանը կշարունակի միջուկային գործարքի շուրջը բանակացությունները, բայց սոսկ եթե դրանք ընթանան կառուցողական ուղղությամբ: Ինչպես ապրիլի 15-ին հայտարարել է Իրանի արտագործնախարարության ղեկավարի տեղակալ Աբաս Արագչին, հակառակ դեպքում երկրի պատվիրակությունը պատրաստ է դադարեցնելոու դրանք։
«Եթե բանակցություններն ընթանան կառուցողական ուղղությամբ, որը մենք ակնկալում ենք, ապա մեր կողմը կշարունակի դրանք: Իսկ եթե ոչ՝ ապա մենք կդադարեցնենք դրանք»,- մեջբերում է նրա խոսքը երկրի կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: