
Կովկասի ապագան մեր երկրները պետք է սահմանեն համատեղ. Զուրաբիշվիլի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագա ներուժը: Այդ մասին հանդիպման արդյունքներն անփոփող հայտարարությունների ժամանակ հայտարարեց Վրաստանի նախագահը՝ ավելացնելով, որ այդ ներուժը հազվագյուտ է տնտեսության առումով, հաշվի առնելով արտաքին դերակատարների հետաքրքրությունը:
«Այս ամենը վկայում է մեր տարածաշրջանի կարևորությունը: Սակայն Կովկասի երկրների դերը վճռական է մնում Կովկասի ապագայի հարցում: Մեր երկրները պետք է համատեղ սահմանեն այն, միևնույն ժամանակ Կովկասն իր տարանցիկ ներուժի նախատեսմամբ միայն բաց տարածաշրջան ենք պատկերացնում:
Կովկասի և Սև ծովի տարանցմամբ, Ասիայի և Եվրոպայի ուղղությամբ զանգվածային նախագծերի իրականացումը պահանջում է բոլորի ու մասնավորապես գլխավոր դերակատարներից մեկի՝ Եվրամիության ակտիվ մասնակցությունը, այլ շահագրգիռ կողմերի հետ»,- ասաց Զուրաբիշվիլին: