
Ֆինլանդիայում առաջին անգամ փորձարկել են Hellfire կառավարվող հրթիռներ

Ֆինլանդիայում՝ Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ փորձարկվել է «օդ-երկիր» դասի AGM-114 Hellfire կառավարվող հրթիռների արձակումը:Այս մասին հայտնել են Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը։
X սոցիալական հարթակում գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ Hellfire հրթիռներն առաջին անգամ արձակվել են Ֆինլանդիայի տարածքում՝ Northern Strike զորավարժությունների ժամանակ: Հրապարակումն ուղեկցվում է տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են հրթիռները տեղադրվում ուղղաթիռի վրա, ապա արձակվում ընտրված ցամաքային թիրախի՝ տանկի վրա։
Լապլանդիայի «Ռովայարվի» զորավարժարանում մայիսի 12-ին մեկնարկել են Northern Strike 125 և Northern Star 25 զորավարժությունները։ Դրանց մասնակցում է շուրջ 6.5 հազար զինծառայող, այդ թվում՝ Շվեդիայից և Մեծ Բրիտանիայից։ Ֆինլանդիայի ցամաքային ուժերի ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ զորավարժություններին ներգրավված են նաև բրիտանական AH-64E Apache հարվածային ուղղաթիռներ, ֆիննական F/A-18 Hornet կործանիչներ, ինչպես նաև Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ։