Բաժիններ՝

Թուրքիան մաքսանենգ ապրանքների առգրավմամբ աշխարհում 2-րդն է

Թուրքիան հայտնվել է մաքսային կետերում առգրավված կեղծ ապրանքների թվով առաջատար երկրների շարքում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) և «ԵՄ մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) տվյալներով՝ 2020-2021 թվականներին սահմանային անցկատերում առգրավված ապրանքների քանակությամբ Թուրքիան դարձել է աշխարհի երկրորդ երկիրը:

Ցանկը գլխավորում է Չինաստանը, իսկ երրորդ տեղում Հոնկոնգն է։

Նշվում է, որ առգրավված ապրանքների մեծ մասը եղել են խնամքի կոսմետիկ պարագաներ և կոշկեղեն:

Թեև այս ցուցանիշը խոսում է Թուրքիայի ակտիվ վերահսկողության մասին, կեղծ ապրանքների շրջանառությունը շարունակում է լուրջ ռիսկեր առաջացնել ինչպես հարկային կորուստների, այնպես էլ սպառողների առողջության տեսանկյունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031