
«Արևմտյան Ադրբեջան»-ը կեղծ փաստաթղթեր է պատրաստում, ադրբեջանցուն ներկայացնում Գեղարքունիքի մարզից

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հրապարակել է «Արևմտյան Ադրբեջանի խորհրդի» կողմից տրամադրվող «փաստաթուղթ», որով վկայվում է, թե այն ունեցող անձն այս «կազմակերպության» անդամ է։
«Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների շրջանակում ստեղծված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի խորհրդի» կողմից տրամադրվող «փաստաթուղթ» է, որով վկայվում է, թե այն ունեցող անձն այս «կազմակերպության» անդամ է։
Կոնկրետ օրինակում անձի «հայրենիք» է նշված՝ «Արևմտյան Ադրբեջան, Չամբարաք, Թոխլուջա»։
Նշվածը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ գյուղն է։
Սա է թշնամու իրական նպատակը, այլ ոչ թե խաղաղությունը, իսկ իրական խաղաղությունը, ինչպես մեր հերոս Ավոն էր ասում, կարող է լինել միայն մեր հաղթանակով»,- գրում է Վարդան Ոսկանյանը: