
Փաշինյանը չի խորշում «ժերտվա» տալ և ծաղրածուի վերածել սեփական թիմակիցներին. Նաիրա Զոհրաբյան
«Այն, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում Հայաստան այցի հիմնական նկար դրվում է Լավրովը՝ Արարատի ֆոնին, սա ուղերձ է, որ ՀՀ իշխանությունը՝ նիկոլական ռեժիմը, ամեն ինչ անում է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որի կարևոր խորհրդանիշներից մեկը Արարատն էր, ավարտին հասցնելու համար: Սա ուղերձ էր, որ այն, ինչ անում է Փաշինյանը՝ իր արտաքին տերերի թելադրանքով, անընդունելի է Ռուսաստանի համար»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:
ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները: Նաիրա Զոհրաբյանը հարցին պատկերավոր օրինակով անդրադարձավ.
«Եթե Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն ունենային Ջենիֆեր Լոպեսի հետույքը, ես կարող էի եզրակացնել, որ իրենք պարբերաբար կարող են միաժամանակ մի քանի աթոռների վրա նստել: Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԵՄ անդամակցելու նույնիսկ օրակարգ չկա, իսկ մինչ այդ իրենք իրենց ընտրողներին խաբում էին, որ հես է՝ ձեզ տալու են ԵՄ վիզա, դառնալու ենք ԵՄ անդամ, ընդհուպ՝ գնալու եք, Շանզ Էլիզեի վրա կոֆե եք խմելու:
Մենք ասում էինք, որ ձեզ խաբում են՝ ԵՄ անդամակցությունը միգուցե քաղցր, բայց կուտ է: Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն գցել է թակարդը, հիմա էլ խոսելով, որ չեն պատրաստվում ՌԴ-ի հետ վերաֆորմատավորել հարաբերությունները, ավելին՝ Միրզոյանը հայտարարեց, որ կստորագրեն երկու տարվա համագործակցություն ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳՆ միջև, մենք կարող ենք վստահ եզրակացնել, որ սեփական հետույքի մասին Փաշինյանի պատկերացումները ջենիֆերլոպեսյան են, և ինքը հիմա փորձում է իր հետույքը տեղավորել ռուսական աթոռի վրա»:
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը չի խորշում ծաղրածուի վերածել սեփական թիմակիցներին. «Երբ բաց են թողնում տարբեր ՔՊ-ականների՝ ՌԴ-ի վրա, ամենաբարձր կալիբրի ՔՊ-ականներն ամենազարհուրելի, ամենանողկալի հայտարարություններն են անում ՌԴ հասցեին, դրանից հետո Նիկոլ Փաշինյանն իր հետույքը տեղավորում է ռուսական տիրույթներում, այստեղ մենք մեկ բանի մասին կարող ենք խոսել, որ Փաշինյանի համար կարևոր չէ, թե ինքն ում «ժերտվա» կտա, ում կսարքի ծիծաղի առարկա, այդ պահին նրան պետք է ասել՝ ֆա՜ս՝ Ռուսաստանի վրա, նրանք դա անելու են»:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ Փաշինյանը Հայաստանում ընդդիմախոսներին անվանում է համբալ, սպառնում լցնել ԱԱԾ պադվալները, իսկ Ալբանիայում պատրաստ է սուրճ դնել Ալիևի համար և հրավիրել սրճելու. «Ադրբեջանի ռազմական, ագրեսիվ, խայտառակ խոսույթի միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»:
Մանրամասները՝ տեսանյութում