Թուրքիան տնային տեքստիլ արտադրանքով աշխարհում 4-րդն է

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է «HOMETEX» տոնավաճառին։ Տոնավաճառին ներկայացված է եղել 624 ընկերություն, որից 53-ը եղել են արտասահմանյան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բոլաթը ելույթում կարևորելով Թուրքիայի տեսքտիլ արդյունաբերության դերը, նշել է, որ տնային տեքստիլ արտադրանքով Թուրքիան աշխարհում չորրորդն է։ Թուրքիայի նախարարը նաև թարմացված տվյալներ է հայտնել այդ ոլորտի վերաբերյալ։

Մասնավորապես տնային տեքստիլի արտադրանքով Եվրոպական միության մատակարարների շարքում Թուրքիան 3-րդն է, տեքստիլի և հագուստի արտադրության մեջ Եվրոպայում կրկին 3-րդն է, աշխարհում 7-րդն է Թուրքիան որպես տեքստիլի և հագուստի մատակարար։

Ըստ Բոլաթի՝ տնային տեքսիտիլի արտահանման ծավալները 2024-ին կազմել են 2.9 մլրդ դոլար, իսկ 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին տեքստիլ արդյունաբերության արտահանման ծավալները աճել են 2.1%-ով՝ հասնելով 950 մլն դոլարի։

Թուրքիայի տեքստիլ և պատրաստի հագուստի ոլորտի ընդհանուր արտահանումը, ներառյալ գորգերը, կազմում է 32.1 մլրդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս