Բաժիններ՝

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Քուվեյթի ԱԳ նախարարի օգնականը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը Նյու Յորք կատարած այցի ընթացքում Քուվեյթի արտաքին գործերի նախարարի օգնական Ռաբեա Ալ-Ադսանիի հետ քննարկել է Պարսից ծոցի իրավիճակը և պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Քննարկվել է Պարսից ծոցում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև ռուս-քուվեյթյան ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա առաջընթաց զարգացման արդիական հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031