Բա մեզանից ի՞նչ եք ուզում, եթե ձեր ռեյտինգն այդքան բարձր է… ռեյտինգով յաթաղանի դե՞մ ենք պայքարելու. Հայկ Մամիջանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Երկրում տոտալ քաոս է. եթե ԱԺ ՔՊ-ական պատգամավորները չեն կատարում դատարանի որոշումը, Ոստիկանությունից ի՞նչ ակնկալել: 
  • Մեր եղբայրներն ու քույրերը, ովքեր 2018-ին փողոցում էին, արդյո՞ք կարծում էին, որ մեր երկրի ամենակոռումպացված մարդն Արմեն Աշոտյանն է, ով երկու տարուց ավելի անազատության մեջ է: Ես ընկերներ ունեի, որոնք այդ ժամանակ խաբվել էին, բոլորին ուզում եմ հարցնել. երբ 2018-ին ցույց էիք անում, ձեր նպատակն այն էր, որ Արմեն Աշոտյանը 2 տարուց ավելի մնար անազատության մե՞ջ: Նմանօրինակ ժամկետով անազատության մեջ էր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, նրա զանցանքն այն էր, որ հաղթել էր ՔՊ-ին: Նարեկ Մալյանը նստեց, որ լայվ էր մտել, հայազգի բարերար Սամվել Կարապետյանն արդեն 2 ամիս անազատության մեջ է, քանի որ Եկեղեցուն է պաշտպանել, մեր երկու սրբազաններն են անազատության մեջ, քանի որ հայրենասեր են, այլ մարդիկ, բոլորին չթվարկեմ… 
  • Դատարանն ասում է՝ ոստիկանություն, քեզ ասում եմ՝ տնային կալանքի տակ գտնվող մարդուն ուղեկցիր ատամնաբուժարան, ոստիկանությունը պատասխանում է՝ հա, ի՞նչ անեմ, որ ասում ես: Սա՛ է Հայաստանի պետական ինստիտուտների վիճակը:

Կարդացեք նաև

  • Ես ոչ մեկին չեմ մաղթի անցնել այն ամենի միջով, ինչի միջով անցել և անցնում են Փաշինյանի ընդդիմադիրները. քաղաքական հետապնդումներ, այդ թվում՝ ընտանիքների նկատմամբ ճնշումներ… 
  • Այլևս կարիք էլ չկա մարդկանց բացատրել, թե ով է Փաշինյանը, ժողովուրդն այլևս շատ լավ գիտի՝ նա ով է՝ դավաճան, և այլն: Փաշինյանի ընդդիմությունը ժողովուրդն է: Եվ նա հիմա փորձում է ընդդիմադիր գործունեությունը, քննադատությունը, հակաիշխանական ցանկացած խոսք դարձնել քրեորեն պատժելի արարք: 

Իսկ բանտում հայտնված կամ տնային կալանքի տակ գտնվող մարդկանց կյանքը փորձել մանր-մունր սրիկայություններով ավելի անտանելի դարձնել, որպեսզի մնացածը, կողքից նայելով, ասեն՝ այ, եթե Հայաստանի քաղաքական գործիչներից եվրոպական կառույցներում ամենաշատ կապեր ունեցող Արմեն Աշոտյանի հետ են այդպես վարվում, բա ի՞նձ հետ ոնց կվարվեն: Կամ, որպեսզի մարդիկ կողքից նայելով՝ ասեն՝ այ, եթե հայ բարերար, հայտնի մեծահարուստ Սամվել Կարապետյանի հետ են այդպես վարվում, բա մե՞զ հետ ինչպես կվարվեն… եթե Սրբազանների հետ են այդպես վարվում, բա ի՞նձ հետ ինչպես կվարվեն:

  • Ցանկացած բռնապետիկի վերջի սկիզբը ռեպրեսիաներն են:
  • Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) դեմ հակաքարոզչություն են իրականացնում և արտախորհրդարանական որոշ ուժեր՝ իրենց սատելիտներով, և խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ իր սատելիտներով:

Արտախորհրդարանական որոշ ուժերի, շրջանակների կռիվը՝ պարզ գարաժի կռիվ է, ուզում են ձայներ փախցնել, դա վաճառել Փաշինյանին՝ ինչ-որ նյութական բաներ՝ պաշտոն, գրանտներ կամ որևէ բան ստանալու նպատակով, որպեսզի չկտրվեն փողից: Այդ պսևդոարևմտամետները վաճառում են հակառուսականություն: Միշտ չէ, որ լավ վաճառվող պրոդուկտն ամենալավ պրոդուկտն է. Labubu զզվելի փափուկ խաղալիքն էլ է հիմա լավ վաճառվում, բայց դա չի նշանակում, որ լավ պրոդուկտ է:

  • Ցավոք, այսօր ընդդիմության մի հատվածի համար թիրախ է դարձել ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանը:
  • Մենք առաջարկել ենք Իմպիչմենտի՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու ճանապարհով լուծումը, բայց որին անհասկանալի բացատրություններով չի միացել խորհրդարանական մյուս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
  • Իրական ընդդիմադիրները բաժանվում են երկու հատվածի. մարդիկ, ովքեր OK են Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու հետ, կան մարդիկ, ովքեր համարում են, որ եթե առաջ ունեին 6 պատգամավոր ու հիմա՝ 15, բայց Փաշինյանը մնում է իշխանության, դա իրենց համար ձեռքբերում է, և կան մարդիկ, որոնք ասում են՝ չէ, եղբայր, մեր գլխավոր նպատակը Փաշինյանին հեռացնելն է: Ընդ որում, Փաշինյանին հեռացնելն էլ ինքնանպատակ չէ, նրան հեռացնելով՝ մեր երկրի բոլոր խնդիրները չեն վերանալու, ես չեմ կարող պոպուլիստ լինել ու նման հայտարարություններ անել: Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո բոլորիս տաժանակիր աշխատանք է սպասվում, և դա միակ տարբերակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա:

  • Երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եթերում հայտարարեց, որ պատրաստ է անձամբ ստորագրել Իմպիչմենտի գործընթացի ձևաթղթի տակ, ես գնացի, նա հրաժարվեց ստորագրել՝ ասելով, որ՝ երբ որ ֆրակցիան որոշում ունենա, այդ ժամանակ էլ կստորագրեմ: Այսինքն՝ իրենց ֆրակցիան որոշում ունի, որ չեն միանալու Իմպիչմենտին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին: 
  • «Հայաստան» խմբակցության մեր ներկայացուցիչներն ասում էին՝ Իմպիչմենտը անլուրջ է, հավանականություն չկա… դրանից մի քանի շաբաթ հետո Միքայել Սրբազանի թեկնածությունն են առաջադրում՝ որպես վարչապետի թեկնածու: Լա՛վ եք անում, բայց եթե ձեր իրական նպատակը հաջողության հասնելն էր, այն մի քանի ժամը, մինչև «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր հայտարարությունը տարածեց, գուցե օգտագործեիք՝ ոչ թե տարբեր էակների քսի տալով մեզ վրա, այլ գուցե այդ ժամերը որևէ կերպ օգտագործեիք Միքայել Սրբազանի հետ կապ հաստատելու համար, ճշտելու նրա կարծիքը, եթե ձեր իրական նպատակը դա էր: Եթե ձեր իրական նպատակը հաջողության հասնելն էր, գուցե նորմալ կառուցեիք այդ գործընթացը: Մեկ ասում են՝ Իմպիչմենտի գործընթացն իրենց դեմ է, մեկ ասում են՝ անլուրջ է, բայց հետո իրենք իսկ առաջադրում են քաղբանտարկյալ Միքայել Սրբազանի թեկնածությունը՝ առանց նրա հետ գոնե ճշտելու նրա կարծիքը՝ համաձայնելո՞ւ է, թե՞ ոչ: 
  • Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պետք է զգուշացնել՝ երբ տեսնում եք մի տեղ գրված՝ Հանրապետական մարզադաշտ, Հանրապետական հիվանդանոց, Հանրապետական ինստիտուտ, դա մեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ որևէ կապ չունի, պարտադիր չէ դա քննադատել… 
  • Մենք երկար ժամանակ չէին արձագանքում մեր դեմ այդ հակաքարոզչությանը, բայց հետո հասկացանք, որ պետք է արձագանքել, չպետք է անպատասխան թողնել: 
  • Այդ հակաքարոզչությունը մեր դեմ արվում է ինչ-որ մարդկանց ամբիցիաների արդյունքում: ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շատ ճիշտ էր նշել, որ ընդդիմության մի մասը նման է Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա» կատակերգության կերպարին: 
  • Երբ նայում եմ որոշ եթերները և տեսնում եմ, թե ինչ վայելքով, ինչ ուրախությամբ են որոշ մարդիկ ստեր խոսում Հանրապետականի մասին, ես սարսռում եմ, որ դրանից շատ կարճ ժամանակ առաջ, փողոցային պայքարի ժամանակ այդ նույն մարդկանց հետ մենք կանգնած ենք եղել կողք կողքի՝ նույն խրամատում: 
  • Եթե մեր ռեյտինգը, ինչպես դուք եք ասում, այդքան ցածր է, բա ի՞նչ եք ուզում մեզանից… Ըստ այդ՝ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցհարցումների՝ որոշակի ռեյտինգային տոկոս հավաքած գործիչների՝ թե՛ իշխանության ներկայացուցիչների, թե՛ ընդդիմության որոշ բևեռների զգալի հատվածի հիմնական թիրախը Հանրապետական կուսակցությունն է: Էդ ո՞նց ա տենց ստացվում, որ բոլորը լիքը տոկոսներ ունեն, բայց ՀՀԿ-ից անհանգստանում են՝ մեզ սևացնելով… Բայց այդ ամենը կարևոր չէ. ի՞նչ սոցհարցում, ի՞նչ ռեյտինգ… պրոպուսկով Մեղրի գնալու ժամանակ ռեյտինգն օգնելո՞ւ է բարձր ռեյտինգով քաղաքական գործիչներին, երկու հատ պրոպո՞ւսկ են տալու, թե՞ բարձր ռեյտինգը нарушиловка է յաթաղանի դեմ: Ռեյտինգո՞վ ես պաշտպանելու մարդուն կամ պաշտպանվելու:

  • 2021թ. էլ ասում էին, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի 70-80 տոկոս ռեյտինգ, և 2021թ. ԱԺ ընտրություններին մասնակցելու նրա որոշումը, կարծում եմ, կայացվել էր այդ տվյալների հիման վրա։ Հանրապետականն այդ ժամանակ էլ էր ասում, որ փողոցային պայքարը պետք է շարունակվի, այն ժամանակ էլ էր ասում, որ պետք չէ լեգիտիմացնել կապիտուլյացիան և պարտությունը: Հիմա փորձում են ներկայացնել, թե իբր նախագահ Սերժ Սարգսյանն ասել է՝ 2021 թվականի ընտրությունները կլեգիտիմացնեն Փաշինյանին որպես գործիչ. դա բացարձակ աբսո՛ւրդ է: Նախագահ Սերժ Սարգսյանը և Հանրապետականն այն ժամանակ պնդում էին, որ 2021թ. ընտրությունների վտանգներից մեկն այն է, որ եթե Փաշինյանն աննորմալ խախտումներով վերարտադրվի, ապա նա դառնում է հայ ժողովրդի լեգիտիմացումը 2020 թվականի պատերազմի արդյունքների՝ թե՛ դիվանագիտական, թե՛ հողի վրա:
  • Հայ-իրանական սահմանի հետ կապված ռուսական առաջարկների մասին առաջին անգամ լսել եմ ձեր նշած անհատի ներկայացմամբ, ուրիշ որևէ տեղ նման բան չեմ լսել։ Սա շատ հին քարոզչական միջոց է, երբ դու բանակցում ես ահավոր մի բան ու դու դրան հակադրում ես 2022 թվականին եղած կամ չեղած առաջարկը ու ասում ՝ «տես, այս առաջարկն ինչ վատն է»։ Նախ, ես չգիտեմ՝ այդ առաջարկը եղե՞լ է, թե՞ չի եղել, երկրորդը՝ ասվում է, որ դա եղել է 2022 թվականին։ Դա ներկայացնող անձը պրոպագանդիստ է, դրանով ամեն ինչ ասված է, բայց իր գցած քարոզչական թեզն էլ է աբսուրդային, ասում է՝ մենք հիմա վատ բանի ենք գնում, որովհետև 2022 թվականին եղել է կամ չի եղել ինչ-որ բան, որը վատն է կամ ավելի վատն է. սա ի՞նչ կապ ունի այսօրվա իրողության հետ։ Այսինքն, եթե Թուրքիան առաջարկեր, որ ինքն ուղղակի այդ ճանապարհահատվածը վերցնում ու իր զորքով կանգնում է այդտեղ, իրենք բերելու են ու ասեն՝«տեսեք, այսպիսի վատ բան կար, բայց մենք սա մերժեցինք ու սա արեցի՞նք»։ Սա այն նույն տրամաբանությունն է, երբ Փաշինյանն ասում է՝ «ես Արցախը չհանձնեցի, ես ձեռք բերեցի Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը»։

Ի դեպ, այդ բանակցվող թղթի հետ կապված կան շատ ու շատ կարևորագույն կետեր։

Կետ  1՝ ինձ կբացատրե՞ն, թե ինչպե՞ս տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ  բանակցությունները դարձան մեկ ճանապարհի մասին քննարկում, որն ավելի շատ պետք է Թուրքիային, Ադրբեջանին և թուրքական աշխարհին։ Կետ 2՝ երբ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին լրագրողը հարցնում է՝ լավ, մի կողմ դնենք Սյունիքով անցնող ճանապարհը, այսպես կոչված՝ «Հայաստան-Հայաստան» անցումը, այսինքն՝ Երևանը, մասնավորապես՝ Մեղրին միացնող 100 կմ-ից ավելի ճանապարհը, որն անցնելու է Ադրբեջանով, ի՞նչ երաշխիքներ կան, մարդիկ, բեռներն այդտեղ ինչպե՞ս են գնալու ու գան։ Փաշինյանն ասում է՝ «դե, մենք կստեղծենք հնարավորությունը, մարդիկ, եթե ուզում են, թող օգտվեն»։

Հաջորդ հարցս՝ իսկ ո՞ւր մնաց հայելային՝ փոխադարձության սկզբունքը։

Պատասխանը բոլորինը նույն անգիր արածն է՝ «Հայաստանի Հանրապետությունը բանակցում է բացառապես հետևյալ 4 սկզբունքների հիման վրա՝ ինքնիշխանություն և այլն»։ Բայց պարզ հարց՝ Ադրբեջանի տարածքով անցնող «Հայաստան-Հայաստան» կապուղին դեպի Մեղրի նույն կարգավորումնե՞րն է ունենալու, ինչ Սյունիքով՝ Ադրբեջանը Նախիջևանին միացնող։ Չկա՛ այս հարցի պատասխանը, որովհետև փաշինյանենք խուսափում են ուղիղ հարցերից։ Երբ հարցնում ես ուղիղ՝ հող հանձնո՞ւմ ես, ասում է՝ «այդ հողերը երբեք մերը չեն եղել…»։ Հեքիաթներ մի՛ պատմիր՝ հանձնելո՞ւ ես: Այո՛, հանձնելու է, արդեն սկսել է, բացի Արցախից, Տավուշում արդեն 4 գյուղ է հանձնել։ Տավուշի այդ մարդիկ սեփականության վկայականներ ունեն՝ Հայաստանի զինանշանով, ու հանկարծ որևէ մեկը չթիրախավորի այդ մարդկանց, ովքեր ինչ-որ փոխհատուցման են գնացել։ Հիմա ուղիղ հարց եմ տալիս՝ նո՞ւյնն է լինելու կարգավիճակը, նո՞ւյնն են լինելու սահմանափակումները, անվտանգային երաշխիքները. պատասխան չկա՛։

  • Հիշո՞ւմ եք, ափալ-թափալ ԱԳՆ-ն Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններ էր հաստատում, դեսպանատներ էր բացում, ասելով, թե՝ «հես ա տեսեք, հո չե՞նք կարող ԵՄ անդամ երկրի հետ հավերժ խռով մնալ»։

Ի պատասխան հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խզել էր դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ։

Սրանք արագ վերականգնեցին Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այսօր միակ կամ ամենաակտիվ պետությունը, որը վետո է դնում, կա՛մ չի քվեարկում, կա՛մ դեմ է քվեարկում Հայաստանին ԵՄ-ի կողմից այս կամ այն խողովակով, այս պարագայում՝ Խաղաղության հիմնադրամի կողմից գումար հատկացնելուն, Հունգարիան է, որին փաստացի Գուրգեն Մարգարյանի արյունը ծախելով՝ ասացին՝ լավ, ո՛չ ներողություն է պետք, ո՛չ որևէ բան, գնացին ու առանց որևէ նախապայմանի, ինչպես միշտ, ջուրը չտեսած բոբիկացան, մի հոգու պարտադիր պետք է դեսպան նշանակեին…

  • Վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանը որոշել էր անգլերենի դասեր տալ, ասում էր, որ «ցանկացած ճանապարհ միջազգային տերմինաբանության մեջ կոչվում է «corridor»: Չկա նման բան։ Իրենք փաստացի տալու են այն, ինչ պահանջում են Թուրքիան ու Ադրբեջանը, բայց անունը դնելու են «Խաղաղության խաչմերուկ»։
  • Որևէ ՔՊ-ականի մտքով չանցնի, ինչպես ասում են՝ «դե, ով էլ լիներ՝ Ղարաբաղը այդպես էր լինելու»: Ո՛չ, այդպես չէր, դուք եկաք՝ հանձնեցիք։
  • Հիմա նույն ձևով իրենք փորձում են կառուցել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որը միշտ էլ թյուրքական աշխարհի երազանքն է եղել։ Թուրքալեզու երկրների նախկին ժողովներից տարբեր մակարդակների հայտարարություններ են եղել, որոնցում որևէ մեկում չի նշվել «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին։ Առաջին անգամ դա հիշատակվել է 2022 թվականին՝ Փաշինյանի իշխանության օրոք։ Այստեղ էլ չի ստացվելու խաբել մարդկանց:

Տեսանյութեր

Լրահոս