Ասեք Մեդվեդևին՝ ՌԴ-ի ձախողված նախկին նախագահին, որ հետևի իր խոսքերին, նա մտնում է շատ վտանգավոր տարածք. Թրամփ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պետք է «հետևի իր խոսքերին». այս մասին իր Truth Social սոցիալական ցանցում վերջին գրառումներից մեկում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նշենք, որ նա արձագանքել է Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությանը, թե Թրամփի՝ Մոսկվային վերջնագրեր ներկայացնելու փորձերը սպառնալիք են, որոնք կարող է հանգեցնել ոչ թե Ուկրաինայի հետ հակամարտության սրման, այլ ԱՄՆ-ի հետ ուղղակի բախման։

«Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք երկուսն էլ կարող են կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են, գրեթե ամենաբարձրը աշխարհում։

Բացի այդ, ԱՄՆ-ն գրեթե համատեղ բիզնես չունի Ռուսաստանում։ Եկեք թողնենք այն այնպես, ինչպես կա և ասեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, որը շարունակում է իրեն նախագահ կարծել, որ հետևի իր խոսքերին, որովհետև նա մտնում է շատ վտանգավոր տարածք»,- գրել է Թրամփը։

 

Տեսանյութեր

Լրահոս