Բաժիններ՝

Թրամփը կմասնակցի ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին. Մալայզիայի վարչապետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 47-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերին Կուալա Լումպուրում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ասոցիացիան նախագահող Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը՝ ԱՄՆ ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո։

ԱՍԵԱՆ-ը հիմնադրվել է 1967 թվականին և այսօր միավորում է Հարավարևելյան Ասիայի տասը երկիր՝ Բրունեյ, Վիետնամ, Ինդոնեզիա, Կամբոջա, Լաոս, Մալայզիա, Մյանմա, Սինգապուր, Թաիլանդ և Ֆիլիպիններ:

2025 թվականի սկզբից ԱՍԵԱՆ-ի նախագահությունը Լաոսից փոխանցվել է Մալայզիային՝ ռոտացիոն հիմունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031