Բաժիններ՝

Ռուսաստանը հայտնել է Չասով Յար քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը հուլիսի 31-ի լույս գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ՊՆ-ից հայտնել են նաև, որ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Չասով Յար քաղաքը։

Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են գիշերվա ընթացքում մայրաքաղաք Կիևի վրա ռուսական անօդաչուների հարձակումների մասին։ Մասնավորապես, The Kyiv Independent-ը գրում է 6 զոհի ու 52 վիրավորի մասին։ Վիրավորներից 29-ը հոսպիտալացվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս