
Իրանի նախագահը կայցելի Պակիստան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն օգոստոսի 2-ին կայցելի Պակիստան։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանայիին։
Նշվում է, որ Փեզեշքիանը Պակիստան է այցելելու վերջինիս վարչապետ Շեհբազ Շարիֆի հրավերով։
Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ մշակութային և գործարար վերնախավի հետ։