«Ամերիկայի Ձայն»-ին տված հատուկ հարցազրույցում ամերիկահայ հայտնի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը խոսում է Ռուբեն Վարդանյանի կալանավորման և Բաքվից նրան ու մյուս գերիներին ազատելու ուղղությամբ արվող քայլերի մասին
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքելով Շառլ Միշելի այս հայտարարությանը՝ ասաց՝ եվրոպական երկակի ստանդարտները մեզ համար նորություն չեն, որևէ տարբերություն չկա, թե դա որ երկիրն է անում։ Թեպետ Ֆրանսիան միշտ ներկայացել է հայկական կողմին բարեկամ երկիր, բայց պետք է հիշել, որ յուրաքանչյուր երկիր իր շահն է հետապնդում։
Կողմերը քննարկել են նաև Գազայի հատվածում իրավիճակը, անկլավ հումանիտար օգնություն մատակարարելու ջանքերի ընդլայնման կարևորությունը։ Բայդենը նաև կրկնել է, որ աջակցում է «իրեն պաշտպանելու Իսրայելի իրավունքը»
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի բռնկումից ի վեր Եմենի ափերի մոտ հութի ապստամբները բազմիցս հարվածել են տարբեր թիրախների, հարձակվել առևտրային նավերի վրա։ ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայել է ականակիր նավեր՝ հարձակումներին դիմագրավելու համար։
Այս ակտիվությունը ամբողջությամբ տեղավորվում է Վաշինգտոնի տարածաշրջանային շահերի կոնտեկստում և բխում է ԱՄՆ ազգային շահերից:
Իր հերթին IRNA գործակալությունը հաղորդում է, որ հարձակման ընթացքում սպանվել և վիրավորվել են նաև մի շարք ահաբեկիչներ։
ԵՄ ղեկավարները հայտարարել են, որ Կիևին օգնության շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին։ Ի դեպ, Ուկրաինան նաև սպասում է 61 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական աջակցության ԱՄՆ-ից, սակայն ԱՄՆ կոնգրեսն առայժմ չի հաստատում այդ փաթեթը։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու կողմերի միջև տեղի ունեցած գերիների փոխանակմանը։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանում գտնվող Ֆիդանը հայտարարել էր, որ հաջորդ շրջանը պետք է դառնա Հարավային Կովկասում կայունության սկիզբը։
Ամերիկյան վիճակագրական «Global Firtepower» ընկերությունը հրապարակել է աշխարհում ամենահզոր ռազմածովային նավատորմ ունեցող երկրների ցանկը, որոնց մեջ տեղ է գտել նաև Թուրքիան: Իրավօճակը գնահատվել է 2023-ի դրությամբ։
Ցերեկը կամ գիշերը տնից կամ որևէ առևտրային հաստատությունից հնչող աղմուկի տուգանքի չափը Վրաստանում աճում է: Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 14-ից:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարներին և երեք երկրների ժողովուրդներին Եվրամիության կայացրած որոշումների առնչությամբ, որոնցով Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ են սկսվում ԵՄ-ին անդամակցելու շուրջ, իսկ Վրաստանը ստացել է Միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։
Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ աշխարհահռչակ փոփ-աստղ Ռիհաննան առաջիկայում համերգ է տալու Թուրքիայում:
Հայաստանի քաղաքական դաշտի ամենամեծ անոմալիան ներկայիս հանդարտությունն է։ Արցախի կորստից, հայաթափումից հետո ու Հայաստանին սպառնացող անվտանգային մարտահրավերների պայմաններում քաղաքական դաշտն ընդամենը հերթապահ ներկայություն է ապահովում։ Հասարակությունը ամբողջության մեջ ապրում է միանգամայն այլ իրականությունում, որը կտրված է ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից։
Թուրքիայում գործող «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) Մարդին նահանգի պատգամավոր Ջորջ Ասլանը Թուրքիայի խորհրդարանին պատգամավորական հարցեր է ուղղել` պահանջելով, որ դրանց պատասխանեն Թուրքիայի ներքին գործերի և կրթության նախարարները:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նիկոլյա Հայոսն ասաց, որ ավանդական դիվանագիտությունը հարափոփոխ աշխարհում չի աշխատում, ինչը նշանակում է, որ պայմանավորվածությունները որևէ լուրջ արժեք չունեն, չկա միջազգային արդյունավետ գործող կարգ, այն փլուզվել է, որից օգտվում են նրանք, ում հարկավոր է ինչ-ինչ հարցեր լուծել։
Ալմաթիում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երևանում դեկտեմբերի 14-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է:
ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Սին Ռոբերթսը հանդես է եկել Թուրքիայի ունեցած դերի մասին իր մեկնաբանություններով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուս-ճապոնական հարաբերությունների աննախադեպ վատթարացումը կապված է Ճապոնիայի կառավարության գործողությունների հետ, Մոսկվան հուսով է, որ երկրները կվերադառնան բարիդրացիան և փոխադարձ հարգանքի հիման վրա համագործակցության:
Ֆինլանդիան դեկտեմբերի 18-ին պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի կառավարությունը:
Երևանը հայտարարում է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնեց Արտգործնախարարության խոսնակ խոսնակ Անի Բադալյանը:
Իրանի առևտրաշրջանառության ծավալը 15 հարևան երկրների հետ ընթացիկ տարում ավելացել է 11,4 տոկոսով՝ կազմելով 38,62 մլրդ դոլար։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտնել է Ճապոնիայի հետ երկկողմ և միջազգային համագործակցությունը զարգացնելու և երկու երկրների միջև առևտուրն ավելացնելու Իրանի պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆատիմային:
Ադրբեջանական քարոզչամեքենան ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը:
Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների արդյունքներով. այս մասին Բաքում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը «Տելեգրամ»-ի իր ալիքում:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը Ռուսաստանից հեռավար տարբերակով ներկայացրել է քաղաքական իր պայքարի նպատակները, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին: