2025 թվականի առաջին կիսամյակին ամբողջ աշխարհում բնական աղետների պատճառած տնտեսական կորուստները կազմել են 80 միլիարդ դոլար, ինչը, միտումը պահպանվելու դեպքում, երկրորդ կիսամյակի համար ենթադրվող կորուստների հետ միասին տարվա ընթացքում կարող է կազմել 150 միլիարդ դոլար:
Բուլղարիայի Սևծովյան ափին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել են Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ: Վթարի մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Վառնայի ոստիկանությունը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ արդեն զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 6-ին բանակցություններ անցկացնելուց հետո հայրենիք վերադարձող ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի հետ: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:
Ի դեպ, ուշագրավ է, որ այդ հրամանագիրը Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի՝ Մոսկվայից մեկնելուց անմիջապես հետո. Ուիթքոֆը, ըստ փորձագետների, բնականաբար հասցրել է բանակցությունների մասին զեկուցել Սպիտակ տանը։
Թուրքիայում անոմալ տաքացումների և նվազ տեղումների պատճառով առաջացած գոլորշիացումից հետո ամբարտակներում ջրի մակարդակն օրեցօր նվազում է։ Մասնավորապես Ստամբուլի ամբարտակներում ջրի մակարդակը 15 օրվա ընթացքում 56.24%-ից նվազել է 50.62%:
«Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ «պետության թաղումը» տեղի կունենա ոչ թե սգո ռեքվիեմի, այլ տարբեր Լոպեսների և նրանց նմանների ուրախ երգերի ու համերգների ներքո»։
Գանայի պաշտպանության և շրջակա միջավայրի նախարարները զոհվել են օգոստոսի 6-ին երկրի զինված ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է GhanaWeb պորտալը՝ վկայակոչելով Գանայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ջուլիաս Դեբրուին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 25%-անոց լրացուցիչ մաքսատուրքերի մասին հայտարարությունից հետո Հնդկաստանը հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի «ազգային շահերը պաշտպանելու» համար, գրում է Hindustan Times-ը։
Վերջին օրերին տեղական և ոչ տեղական մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն այս ուրբաթ ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, և, որ Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրելու են խաղաղության ձգտման փոխըմբռնման հուշագիր, կամ, ինչպես ադրբեջանական աղբյուրներն են նկատել՝ «մտադրությունների նամակ», և ոչ թե՝ խաղաղության համաձայնագիր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 25 տոկոսի մաքսատուրք է սահմանել Հնդկաստանից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների նկատմամբ: Համապատասխան հրամանագիրը ներկայացված է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Հայ մեծերը՝ Թումանյանը, Չարենցը, Անդրանիկը, Նժդեհը, պատիվ են պահանջում, քանի որ իրենց կյանքը տվել են հայ ժողովրդին և ուզում են իմանալ՝ ո՞վ է այսօրվա հայը։
Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է:
Թուրքիական «TVF» հիմնադրամը Քուվեյթի «Kuwait Finance House» (KFH) խմբի բանկերի կոնսորցիումից 600 միլիոն դոլար երկարաժամկետ մուրաբահա (իսլամական վարկ) է ստացել:
Գազայի հատվածի կենտրոնական շրջաններում ապրանքներով բեռնված 4 բեռնատար է շրջվել, որի հետևանքով 20 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Տեղի է ունեցել օգտակար և կառուցողական զրույց: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հետ Ռուսաստանի նախագահի բանակցությունները։
Ֆրանսիայի հարավում գտնվող Օդի դեպարտամենտում անտառային հրդեհը, որը գրեթե 24 ժամում ընդգրկել է 13 000 հեկտար տարածք, դարձել է առնվազն վերջին 20 տարվա ընթացքում ամենախոշորը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպման ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Բաթումի քաղաքային դատարանը վրացական «Բաթումելի» և «Նետգազետի» ինտերնետ հրատարակությունների հիմնադիր Մզիա Ամագլոբելիին երկու տարվա ազատազրկման է դատապարտել 2025 թ. հունվարին Աջարիայի մայրաքաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Բաթումի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի, ապա Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար կկիրառվի 100% երկրորդային մաքսատուրք:
Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջեւ. Վիշիի ռեժիմն ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային, իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին. առավոտ՝ Արեւմուտքին, ցերեկը՝ Հյուսիսին,գիշերը՝ Թուրքիային։
Օգոստոսի 6-ին Մոսկվայում կայանալու է կլոր սեղան՝ նվիրված թուրք-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների գործընկերային շփումների 21-րդ տարեդարձին:
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը։
Ռուսաստանը տասնյակ անօդաչու թռչող սարքերով գրոհել է Ռումինիայի հետ սահմանի մոտ գտնվող ուկրաինական գազափոխադրման ենթակառուցվածքի օբյեկտը։ Այս կայանով Ուկրաինա է մտնում ԱՄՆ-ից և Ադրբեջանից ստացվող գազը։
Լեհաստանում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Կարոլ Նավրոցկու երդմնակալությունը:
Թուրքիայի զինվորական բարձրագույն խորհուրդը (YAŞ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ գումարված նիստում մի շարք զինվորականների նոր կոչումներ է շնորհել: Մասնավորապես 61 գնդապետի շնորհվել է գեներալի կամ ծովակալի զինվորական կոչում։
Վերջին օրերին Գազայի հատվածում առնվազն 193 մարդ է մահացել սովից, այդ թվում՝ 96 երեխա:
Չինաստանը պատրաստ է Բրազիլիայի հետ համատեղ շարունակել նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորմանը:
«Առաջինը՝ սա ահազանգ-հարված է Հայաստանի ներդրումային միջազգային իրավունքին՝ միջազգային ներդրողների դիտանկյունից, որովհետև սրանով ուղերձ են հղում պոտենցիալ ներդրողներին, որ իրենց իրավունքները մեր երկրում պաշտպանված չեն լինելու»։
Արդյո՞ք պայմանագիրը կարող է խզվել դրա մասնակից երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համատեղ համաձայնության պարագայում։ Արդյո՞ք պայմանագրի կատարման հետևող է նշանակվելու է ԱՄՆ փոխնախագահը։ Արդյո՞ք վեճերի առկայության պարագայում հարցը գնալու է ԱՄՆ Դելավեր նահանգի արբիտրաժային դատարան։