«Միջադեպից հետո գյուղի ուղղությամբ սադրանք չի եղել. էքսկավատորի վարորդը մեր գյուղից չէ». Վերիշենի վարչական ղեկավար

Երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Սյունիքի մարզում ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքին։

«Ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:

Տուժածներ չկան»,- հայտնել էր Պաշտպանության նախարարությունը՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

168.amի հետ զրույցում Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանն ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է միայն այն բանից հետո, երբ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել։

Կարդացեք նաև

«Ինքս տեղյակ չեմ՝ այս պահին այդ ճանապարհների կառուցման աշխատանքները վերսկսե՞լ են, թե՞ ոչ։ Էքսկավատորի վարորդը մեր գյուղից չէ, չեմ էլ ճանաչում։

Այդ միջադեպից հետո գյուղի ուղղությամբ որևէ սադրանք չի եղել»,- նշեց Վերիշենի վարչական ղեկավարը։

Նրա խոսքով՝ գյուղում իրավիճակը հանգիստ է, տեղի ունեցածը միջդիրքային հատվածում է եղել, գյուղից հեռու է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով ամենաշատ վնասներ կրած գյուղերից մեկը Սյունիքի մարզի Վերիշեն գյուղն էր։ Բազմաթիվ տներ էին վնասվել։

Այդ հարձակման հետևանքով գյուղում նաև խաղաղ բնակիչ էր վիրավորվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031