
Հնդկաստանը ռուսական նավթ է գնում անհրաժեշտության դեպքում. ԱԳՆ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը ռուսական նավթ է գնում անհրաժեշտությունից ելնելով՝ էներգակիրների մատչելի գներ ապահովելու համար։
«Հնդկաստանի ներմուծումն անհրաժեշտություն է, որը պայմանավորված է համաշխարհային շուկայի իրավիճակով։ Այնուամենայնիվ, նշանակալից է, որ նույն երկրները, որոնք քննադատում են Հնդկաստանին, առևտուր են անում Ռուսաստանի հետ։ Մեր դեպքից տարբերվող նման առևտուրը նույնիսկ կենսականորեն կարևոր ազգային անհրաժեշտություն չէ», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է զգալիորեն բարձրացնել Հնդկաստանի ներմուծման մաքսատուրքերը՝ ի պատասխան ռուսական նավթի վերավաճառքի նրա գործողությունների։