
Ռուբիոն և Լեմին քննարկել են Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի հետ։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող մարդասիրական իրավիճակը և հրադադարի հասնելու և պատանդներին տուն վերադարձնելու ջանքերը՝ չնայած ՀԱՄԱՍ-ի կողմից դրան խոչընդոտելուն», – նշված է հաղորդագրության մեջ։
Ռուս-ուկրաինական հակամարտության թեմային անդրադառնալիս Ռուբիոն և Լեմին համակարծիք են եղել, որ պատերազմը պետք է ավարտվի։
Կողմերն անդրադարձել են նաև Իրանի թեմային։
«Եվ՛ պետքարտուղարը, և՛ արտաքին գործերի նախարարը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք չբերի միջուկային զենք։ Նրանք նաև քննարկել են Սուդանում շարունակվող հակամարտությունը», – նշված է հաղորդագրության մեջ։
Մարկո Ռուբիոն նաև հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ՝ քննարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը։