
Կարևոր է Իսրայելին ստիպել հրադադար պահպանել Գազայում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, որի ընթացքում նա նշել է Իսրայելին Գազայի հատվածում կրակը դադարեցնելու և պաղեստինյան խնդիրը երկու պետությունների սկզբունքով լուծելու համար քայլեր ձեռնարկելու կարևորությունը։ Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի հաղորդակցության վարչությունը։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Գազայում մարդասիրական իրավիճակը հասել է կրիտիկական կետի։ Նա ընդգծել է Իսրայելին կրակը դադարեցնելու և պաղեստինյան խնդիրը երկու պետությունների սկզբունքով լուծելու համար քայլեր ձեռնարկելու կարևորությունը և շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետին Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ իր հայտարարության համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Էրդողանը, ինչպես նշել է նախագահի հաղորդակցության վարչությունը, նաև հայտարարել է, որ Թուրքիան անընդհատ մարդասիրական օգնություն է ուղարկում Գազա և աջակցում է միջնորդների ջանքերին՝ տարածաշրջանում հրադադարի հասնելու և հրադադարի բանակցություններին։