«Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա թողարկման ժամանակ կրկին ՀՀ տարածքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան խորհրդարանում կառավարության և օրենսդիրի միջև անցկացված հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստկանների թվին:
Գերմանիայի մաքսատունը նախազգուշացրել է, որ պատժամիջոցային ռեժիմի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված կարող է առգրավել Ռուսաստանից Գերմանիա ուղարկվող Սուրբծննդյան նվերները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատվաստանյութերի զգալի քանակություն ձեռք է բերվել 2021 թվականին՝ համավարակի բուռն շրջանում, երբ Բրյուսելը 1,1 միլիարդ դեղաչափի մատակարարումների խոշոր պայմանագրեր կնքեց ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech-ի հետ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Նկատե՞լ եք՝ ինչպե՞ս է վտանգավոր կերպով փոխվել մեր հանրային նույնիսկ կիսատ-պռատ խոսույթի օրակարգը։
Եվրամիությունը խախտման պաշտոնական վարույթ է սկսել X սոցիալական ցանցի դեմ՝ թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) համաձայն իր առաջին հետաքննության ընթացքում պարտավորությունների կասկածելի խախտման համար:
Բացի դրանից՝ ԵՄ-ն եվրոպական ընկերություններին պարտավորեցրել է գործընկերների հետ պայմանագրերում ամրագրել ՌԴ-ում երկակի նշանակության մի շարք ապրանքների վերարտահանման արգելքը։
Թուրքական մեդիայում լայնորեն տարածվում են պնդումներ, որոնց համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) պատրաստվում է նոր ներդրում կատարել Թուրքիայում:
Դեկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ ընդունելություն:
Բազմաթիվ ճանապարհներ և տներ հեղեղվել են, էլեկտրական հոսանքի անջատումներ են տեղի ունեցել։ Մի քանի գետեր դուրս են եկել ափերից։ Մարդիկ տներից փախել են նավակներով։
Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
Ղարիբաշվիլի. Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ
«Այն, որ Հայաստանը ևս միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող այդ ցուցակի երկարաձգման մասին որոշմանը, հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասաբար է անդրադառնալու։ Իհա՛րկե, Ադրբեջանի՝ այդ ցուցակին միանալը ևս Ռուսաստանում կառաջացնի դժգոհություն, պարզապես տարբերությունն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստանի օգնության կարիքը չունի, ինչը ունի Հայաստանը։ Միայն, եթե տնտեսությանը նայենք, Ադրբեջանի արտահանումների մեծ մասն անգամ Ռուսաստանի տարածքով չի էլ անցնում, իսկ Հայաստանի տնտեսական շուկան հիմնականում Ռուսաստանն է»,- ասաց Խալաթյանը։
ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի Իրանի հետ և կոչ է անում Թեհրանին նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, Իսրայելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքիայում Անգլիայի առևտրային պալատի նախագահ Քրիս Գաունտն անդրադարձել է Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև առկա առևտրային հարաբերություններին:
Նոյեմբերի 23-ին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ քննարկման օրակարգում լինելու է նաև ՀՕՊ միասնական համակարգի ձևավորման հարցը։
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քոնյա քաղաքի մտավորականների, արվեստագետների և մշակութաբանների միության ասոցիացիայի նախագահ, թուրք պրոֆեսոր Յուսուֆ Քյուչյուքդաղը հայտարարել է, որ Գազայից հետո Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան:
«Մենք առաջնագծային թատրոն ենք, առաջնագծային մտածելակերպով, դա ո՛չ շենքն է, ո՛չ դերասանները, դա մտածելակերպն է, որը կա։ Կրկնվեմ՝ ուղղակի պետք է ունենալ բարոյականություն՝ պահպանել Փափազյանի անվան թատրոնը։
168․am-ի հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ ներկայումս թուրք-ամերիկյան ինտենսիվ երկխոսությունը պայմանավորված է մերձավորարևելյան, ինչպես նաև Ռուսաստան-Արևմուտք զարգացումներով, որտեղ Արևմուտքը ցանկանում է Թուրքիայի իշխանություններին գրավել դեպի արևմտյան համայնք։
Բելառուսի նախագահն օրերս հերթական բարձրագոչ հայտարարությունն արեց Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ փորձելով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար և հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մեղքը գցել Հայաստանի նախորդ իշխանությունների վրա:
Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում Վիկտոր Օրբանն արգելափակել է համայնքային բյուջեի փոփոխությունը, որը նախատեսում է 2024-2027 թվականների ընթացքում 50 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ վերին Լարսում հայ տնտեսվարողների համար խնդիրներ առաջանում են միայն եղանակային պայմաններով պայմանավորված։
Պատվիրակության կազմում են զեկուցողներ Բերնդ Վյորինգերը Գերմանիայից և Բրիոնի Ռուդկինը Միացյալ Թագավորությունից:
Բքի պատճառով միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցորդներով և կիսակցորդներով մեքենաների երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։
Փաստաթուղթը ստորագրել են «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ Սերվիս»-ի համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
Forbes-ը ներկայացնում է այն հիմնական ծրագրերը, որոնց ուղղությամբ գումարներ է ծախսել Ռուբեն Վարդանյանը:
Հաշվի առնելով վերջին շրջանում ստացված դրական ազդակները՝ չափազանց կարևոր ենք համարում այս ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը։ Այս պատմական հնարավորության արդյունավետ օգտագործումը մեր տարածաշրջանի բոլոր մարդկանց խաղաղ և անվտանգ համակեցության հույս կտա։
«Կխնդրեի ամենաջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների ղեկավարներին, որոնց հետ հույս ունեմ հանդիպել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում ասել է Պուտինը:
Վրաստանում արդյունահանվող նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ այս տարի 10 ամսում երկրից արտահանվել է 15,542 մլն դոլարի տեղական նավթ և նավթամթերք: